Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀայաՔվե» խորհրդի հայտարարությունը

09/06/2026
- Նորություններ

Սիրելի՛ հայրենակիցներ,

թեև դեռևս չեն ամփոփվել Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, այդուհանդերձ հարկ ենք համարում մեր քաղաքական գնահատականը տալ դրանց վերաբերյալ։

• Դրական ենք համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։

Շնորհակալություն ենք հայտնում հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հանդեպ ունեցած վստահության ուժով քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Քվեարկության նախնական արդյունքները, սակայն, չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամքը` հետևյալ ակներև պատճառներով․

1. ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար պայմաններում․ հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, ենթարկվելով գործող վարչախմբի քաղաքական հալածանքներին և գտնվելով անազատության մեջ, նախընտրական լիարժեք քարոզչություն իրականացնելու հնարավորությունից զրկված է եղել։ Նախընտրական շրջանում ձերբակալվել կամ կալանավորվել են առաջատար ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանը և Ալեքսան Ալեքսանյանը, պատգամավորության մի շարք այլ թեկնածուներ և ակտիվիստներ, որոնք նույնպես փաստացի զրկվել են նախընտրական քարոզչություն իրականացնելու օրինական հնարավորությունից։

2. զանգվածաբար չարաշահվել է վարչական ռեսուրսը։ Իշխող ուժի հանրահավաքներին կազմակերպված խմբերով բերվել են բազմաթիվ քաղաքացիներ՝ պետական և համայնքային ծառայողներ, ուսուցիչներ, պետական այլ հիմնարկների աշխատակիցներ: Բազմահազար քաղաքացիներ էլ պետական ու համայնքային պաշտոնյաների կողմից ուղղորդված քվեարկություն են կատարել ընտրական տեղամասերում:

3. ընտրական գործընթացն անցել է վախի ու ահաբեկման պայմաններում։ Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրային հեռուստատեսությամբ և քարոզչական հանրահավաքներին ընդդիմադիր գործիչների հանդեպ կիրառվել են թիրախավորված սպառնալիքներ և ատելության քարոզ: Տեղերում բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ ևս կիրառվել են սպառնալիքներ՝ նրանցից պահանջելով քվեարկել իշխող ուժի օգտին:

4. ընտրական գործընթացին անթաքույց միջամտություն են հանդես բերել օտար երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ` աջակցելով գործող վարչախմբին:

ℹ️ Որպես հետևանք` այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, ուստի անհրաժեշտ ենք համարում դրանց արդյունքների հետևողական վիճարկումը Սահմանադրական դատարանում` դրանք ի վերջո չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու հեռանկարով:

Միևնույն ժամանակ նաև արձանագրում ենք, որ անգամ այս խայտառակ ճնշումների պարագայում․

• գործող վարչախումբը մանդատ չստացավ Հայաստանի Հանրապետությանն «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու համար,

• այն նաև մանդատ չստացավ միանձնյա կերպով Ազգային ժողովում սահմանադրական օրենքներ փոփոխելու, գլխավոր դատախազի, դատավորների, պետական անկախ մարմինների ղեկավարների և անդամների պաշտոններում իր դրածոներին նշանակելու համար։

‼️Այս պայմաններում ժողովրդի իրական քվեն ստացած քաղաքական ուժերը, հետևողականություն դրսևորելու պարագայում, ոչ միայն հնարավորություն ունեն խափանելու թրքահաճո վարչախմբի հակահայ ծրագիրը, այլև ժամանակի ընթացքում վերջնականորեն հեռացնելու նրան իշխանությունից։ Ուստի պատրաստ ենք շարունակելու մեր հետևողական պայքարը՝ հակահայ ու այլևս ոչ լեգիտիմ այս վարչախմբին օրինական բոլոր հնարավոր եղանակներով հեռացնելու համար և այդ հարցում ակնկալում ենք մեր համախոհների հետևողական աջակցությունը:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ

Նախորդ գրառումը

Իսրայելը հետաձգել է Իրանի վրա նախատեսված հարվածները. Նեթանյահու

Հաջորդ գրառումը

«Միասնության թևերը» ստացել է 76 ձայն, իսկ ԿԸՀ կայքում հրապարակված է 1 ձայն. Թաթոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Հաջորդ գրառումը

«Միասնության թևերը» ստացել է 76 ձայն, իսկ ԿԸՀ կայքում հրապարակված է 1 ձայն. Թաթոյան

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական