«Ես կրկին խոստանում եմ, որ Իրանը միջուկային զենք չի ձեռք բերի»,- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս հայտարարությունն արել է հանրությանը ուղղված իր ուղերձում՝ Իրանի շուրջ ստեղծված լարվածության ֆոնին։
Նա նշել է, որ «Հեզբոլլահի» դեմ պայքարը դեռ չի ավարտվել։
«Իրանը և «Հեզբոլլահը» ավելի թույլ են, քան նախկինում, իսկ մենք ՝ ավելի ուժեղ, քան երբևէ։ Սակայն մեր պայքարը նրանց դեմ դեռ չի ավարտվել»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե Իրանը կրկին հարձակվի Իսրայելի վրա, կլինի վճռական պատասխան։
«Որովհետև Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, և մենք կօգտագործենք այս իրավունքը անհրաժեշտության դեպքում», – հավելել է նա։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իսրայելը հետաձգել է Իրանի վրա նախատեսված հարվածները։











