Մոտակա օրերին նախատեսվում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության դրույթների շուրջ լսումներ ՀՀ ազգային ժողովում։
Արցախի անկումը վերջնական չէ, քանի դեռ այն որևէ փաստաթղթով չի ճանաչվել։ Ուստի ավելի կարևոր է ներկա իշխանություններին արգելել Արցախը թշնամի պետության կազմում ճանաչելը օրենսդրական որևէ փաստաթղթով։ Միեւնույն ժամանակ էթնիկ զտման, ժխտման մասով անհրաժեշտ է ծանրագույն քրեական պատիժներ սահմանել այն ժխտողների նկատմամբ։
«Հայաքվեն» ՀՀ սահմանադրության պահպանման առաջամարտիկն է։
«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյան