Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստան տեղի են ունեցել ադրբեջանական նոր ներխուժումներ, և ՀՀ իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից. Արման Թաթոյան

04/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետություն տեղի են ունեցել նոր ներխուժումներ, և ՀՀ իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Ես հիմա փաստերով կներկայացնեմ դրանք, և թե ինչ անվտանգային մարտահրավերներ ու խնդիրներ ունենք։ Սրանք օբյեկտիվ ապացույցներ են՝ հաստատված արբանյակային լուսանկարներով»,- նշեց նա՝ քարտոեզի վրա ներկայացնելով խնդրահարույց հատվածները։

Անդրադառնալով կոնկրետ Վարդենիսին՝ Արման Թաթոյանը քարտեզի վրա ցույց տվեց ադրբեջանական նոր դիրքի տեղակայումը ՀՀ տարածքից ներս և ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Մինչև 2025-ի հուլիսի 31-ը այս դիրքը գոյություն չի ունեցել՝ ըստ արբանյակային լուսանկարների։ Դա տեղի է ունեցել մինչև օգոստոսի 19-ը։ Սա մարտական հերթապահություն կրող ադրբեջանական դիրք է, որտեղ խոշոր տրամաչափի զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր են։ Խոսքը վերաբերում է նռնականետերին, ականանետերին, այլ խոշոր տրամաչափի զինատեսակներին, նաև հրաձգային կետեր են  նախատեսված՝ առանձին նախատեսված կոմունիկացիաներով։

Այդ դիրքից Սոթքի հանքավայր 4 կմ է, մենք տեսնում ենք, որ ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը։ Այդ դիրքից նշանառության տակ է նաև Վարդենիսի Կութ գյուղը։ Այդ դիրքից 2 կմ հեռավորության վրա հայկական արոտավայրերը, վարելահողերը, խոտհարքներն են։ Բացի այդ՝ այդ դիրքից մինչև մեր ճանապարհը 200 մետր է։

Այս դիրքը նպատակ ունի ոչ միայն ճնշել, թիրախի տակ պահել քաղաքացիական բնակավայրերը, այլ նաև ճնշող, վտանգող նշանակություն ունի մեր զինվորականների համար, որովհետև նրանք ուղիղ թիրախի տակ են պահում մեր զինվորականներին։

Նրանք այնքան են ամրապնդվել, որ այնտեղ ունեն արևային պանելներ, ամրացման աշխատանքներ»,-ասաց ԱրմանԹաթոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Շառլ դը Գոլ» ավիակիրը կվերատեղակայի Միջերկրական ծովում. Մակրոնը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունը

Հաջորդ գրառումը

Սահմանազատման պրոցեսն ամբողջությամբ կեղծիք է, ձախողում և սպեկուլյացիա, որպեսզի կոծկեն ադրբեջանական նոր ներխուժումները. Թաթոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Սահմանազատման պրոցեսն ամբողջությամբ կեղծիք է, ձախողում և սպեկուլյացիա, որպեսզի կոծկեն ադրբեջանական նոր ներխուժումները. Թաթոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական