Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան նաև նշել է, որ ընտրություններն անցկացվել են «Արևմուտքի աննախադեպ միջամտության» պայմաններում։
«Ընդդիմության նկատմամբ գործադրվել է աննախադեպ ճնշում։ Մի կողմից՝ դա ակնհայտորեն իրականացվում էր իշխանությունների կողմից՝ որպես քաղաքական հայեցակարգի մաս։ Մյուս կողմից՝ Արևմուտքի միջամտությունն էլ, իմ կարծիքով, աննախադեպ էր այս տարածաշրջանի համար՝ ընտրական գործընթացների համատեքստում», – ասել է նա։











