Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն այսօր ունի 26 տոկոս ինքնիշխանություն, այնքան, որքան տրամադրել են TRIPP-ից մասնաբաժին ունենալ. Արմեն Ռուստամյան

20/01/2026
- Նորություններ

Հայաստանն այսօր ունի 26 տոկոս ինքնիշխանություն, այնքան, որքան մեզ տրամադրել են TRIPP-ից մասնաբաժին ունենալ։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Քո տարածքով անցնում է ճանապարհ… Ոչ մի վետոյի իրավունք էլ չունենք։ Իրականում, թե ինչ ուղղությամբ է այս ամենը գնում, պետք է կարողանանք տեսնել։

Այսինքն՝ ակնհայտ է. քո տարածքով ճանապարհ ես տալիս, բայց այդ տարածքի տնօրինությունն ունես միայն 26 տոկոսով։ Այսինքն՝ 74 տոկոսը տալիս ես իրենց՝ 49 տարով, հետո ևս 50 տարի դրան գումարվելու է, և եթե որևէ մեկը կասկածում է, որ ամերիկյան ամբողջական վերահսկողությունը և ամերիկյան լիարժեք գործընթացն իրականացնելն ինչ-որ սահմանափակում է ունենալու, թող նայի, տեսնի, թե ինչպես է ԱՄՆ-ը վարվում ուրիշների հետ։ Հայաստանն ինչպե՞ս կարող է վետոյի մասին ծպտուն հանել»,- հարց հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ իշխանությունների ասելով՝ մենք արդեն իսկ ունենք մեր երազած Հայաստանը, որը պետք է գովերգենք։
«Բայց տեսնեում ենք՝ ինչ պետության մասին ենք այսօր խոսում։ Այսօր Հայաստան, որպես պետություն, չկա։ Կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տնօրինում է»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ ՀՀ գործող իշխանությունները TRIPP-ի 26/74 հարաբերակցությունը բացատրում են ամերիկյան կողմի՝ 74 տոկոս ներդրումներով, Արմեն Ռուստամյանն ասաց՝ նման բան չի կարող լինել։

«Չի կարող այնպես լինել,, որ ճանապարհը քո տարածքոշվ անցնի, և գոնե կես-կես չլինի։ Սա մեզ այն աստիճանի նվաստացնող բան է, որ հնարավոր չէ ասել։ Ինչի՞ց են սկսել բանակցել, որ հասել են 26 տոկոսի։ Պարոն օսկանյանը շատ լավէ  մեկնաբանել. եթե լուռ նստեինք այնտեղ, կարող է մի քիչ ավելի լավ վիճակում լինեինք»,- ասաց պատգամավորը։

Ի պատասխան  իշխանության ներկայացուցիչների այն պնդումների, որ նախկին իշխանությունները «գույք պարտքի դիմաց» գործարքով ընկերություններ են տվել Ռուսաստանին, որոնք 100 տոկոսով են դարձել ռուսական, Ռուստամյանն ասաց.

«Բազմիցս բացատրվել է, թե ինչքան օգուտ է տվել Հայաստանին «գույք պարտքի դիմացը», այսօր էլ ապացուցվում է, որ այն գործարանները, որոնք չէին աշխատում, առնվազն սկսեցին շնչել։

Իրենք այնքան բաներ են աղավաղում. իրենց ասելով՝ մենք մինչև 2018 թիվը լրիվ սխալ ենք ապրել, ընդհանրապես որպես ազգ, և 2018 թվից իրենք մի հատ պայծառ ապագա են մեզ բերել, որ տեսնում ենք՝ այդ ապագան ինչ է տալիս։ Մենք անընդհատ զիջելով գալիս ենք։

Մենք սուբյեկտ չենք բանակցությունների, մենք օբյեկտ ենք։ Մենք սեղանի վրա ենք, մենք սեղանի շուրջ չենք։ Մենք այնտեղ նստում ենք ձևական բուտաֆորիայի նման, բայց մնացածները որոշում են, թե մեզ ինչ տան, ինչ կրճոններ մեզ տրամադրեն։

Այդ փաստաթղթում իրավական ուժ ունեցող որևէ բան չկա։ Կա իրավական ուժ ունեցող մեկ այլ բան, որը այդ ստորագրած հինգ կետերից մեկն է, որ անխոչընդոտ պետք է կապ ապահովվի Ադրբեջանի երկու մասերի միջև։  Դրա հետ կապված մանրամասնություններ կան և դեռ լինելու են։

Ասում են՝ մենք այնտեղ ներկա ենք լինելու, սահմանապահ, անձնագրեր են մենք ստուգելու, սահմանապահություն ենք անելու, մաքսային մենք ծառայություններն ենք անելու, բայց խորամանկորեն գրել են՝ «ֆրոնտ օֆիս», «բեք օֆիս» հասկացությունները։ Սա ի՞նչ է նշանակում. մենք լինելու ենք բեք օֆիսում նստած, ֆրոնտ օֆիսը կորոշի ամերիկյան այդ կազմակերպությունը, և կապահովվի Ալիևի պահանջը, այսինքն՝ իրենք չպիտի տեսնեն հայ ոստիկանի կամ հայ սահմանապահի դեմք։

Այն ինչ որ լսում ենք մեր հարևաններից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, դրանք իրականացվում են, ինչ որ լսում ենք հայկական կողմից, դրա հակառակն է տեղի ունենում»,– շեշտեց Արմեն Ռուստամյանը։

Նախորդ գրառումը

Նրանք, ովքեր չեն ցանկանում կերակրել սեփական բանակը, դատապարտված են կերակրելու ուրիշինը. հայտարարություն

Հաջորդ գրառումը

Ժաննային ու Արայիկին առաջարկում եմ լուրջ մտածելուց հետո ինձ առաջադրեն «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին արժանանալու համար. Դեմոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026
Նորություններ

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026
Միջազգային

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026
Հաջորդ գրառումը

Ժաննային ու Արայիկին առաջարկում եմ լուրջ մտածելուց հետո ինձ առաջադրեն «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին արժանանալու համար. Դեմոյան

Լրահոս

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական