Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ 29.743 քառակուսի կիլոմետր, և այդ տարածքն անձեռնմխելի է. Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագծում մենք արտահայտել ենք մեր բոլոր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, եւ մենք պատրաստ ենք այդ նախագծի իրականացմանը, այդ թվում` Ադրբեջանի հետ:

Այդ նախագիծը ակնհայտորեն չի վերաբերում միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների բացմանը, այն տարածաշրջանային նշանակություն ունի»,-ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ 29.743 քառակուսի կիլոմետր, և այդ տարածքն անձեռնմխելի է: