ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի՝ Հրապարակ TV-ին տված հարցազրույցում անդրադարձ է կատարվել սփյուռքահայ ընդդիմադիր գործիչների Հայաստան մուտք գործելու արգելիքին, Սփյուռք -Հայաստան խալխլված կապերին, Ֆրանսիայի՝ մեր տարածաշրջանում և Հայաստանում ունեցած դերակատարությանն ու հնարավորություններին, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամնբ ՀՀ իշխանությունների անգործությանը, Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությանը եւ այլ հարցերի:
«Զիջումների շղթան անվերջ է: Փաշինյանը չի պաշտպանում երկիրը: Մենք պատերազմ չենք ուզում, բայց գիտենք նաեւ, որ եթե իշխանությունները ամուր են, պատերազմ չի լինի: Մինչդեռ պետք է աշխատանք տարվի միջազգային ընտանիքի հետ, որպեզի նրանք արգելեն Ադրբեջանին եւ Թուրքիային պատերազմական ոճով խոսել Հայաստանի հետ: Այս իշխանությունները խաբում են ժողովրդին եւ, վախի մթնոլորտ ստեղծելով, փորձում են թշնամու առաջ ծնկի բերել երկիրը»,- ասել է Մուրադ Փափազյանը:
Խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին՝ Մուրադ Փափազյանը նշել է. «Մենք, Սփյուռքում իրարանցումի մեջ ենք 23 հայ ռազմագերիների համար, որովհետեւ մեզ համար մեկ հայի կյանքն էլ արժեք է: Ամենուր միջազգային ատյաններում աշխատանք ենք տանում, որպեսզի Ադրբեջանը ազատի հայ ռազմագերիներին: Ինչո՞ւ Հայաստանը ազատ արձակեց ադրբեջանցի բոլոր գերիներին եւ ոչ թե փախանակեց մեր ռազմագերիների հետ»: