Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը պետք է արձագանքի իր բարեկամ Իրանի քայլերին և նշի, որ թուրք-ադրբեջանական սադրանքները միտված չեն խաղաղության․ իրանագետ

23/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանը հարձակողական զինատեսակներ է մոտեցնում Ադրբեջանի հետ սահմանին՝ հիմնականում թալիշաբնակ հատվածներին․ սահմանային հատված են տեղափոխվել մեծաքանակ զրահամեքենաներ, հարձակողական պատերազմ վարելու համար նախատեսված տանկեր, զրահափոխադրիչներ և հրթիառհրետանային համակարգեր։ Իրանական լրատվամիջոցները նշում են, որ Թավիրզում տեղակայված ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին պատկանող երկու հրթիռային կայաններից բալիստիկ գերճշտգրիտ հրթիռներով հեշտությամբ կարելի է խոցել անգամ Բաքվի մոտակայքում գտնվող Քյուրդամիրի և այլ ռազմաբազաները։

Այս ամենը ադրբեջանաթուրքական սադրանքների հետևանք է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Նրա դիտարկմամբ, Իրանի հետ հարաբերությունները լարվել են, քանի որ վերջին շրջանում հաճախակի զորավարժություններ են տեղի ունենում Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ՝ ներգրավելով նաև Պակիստանը։

«Նրանք նաև զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում, ինչն Իրանի տեսանկյունից անթույլատրելի է, քանի որ կա Կասպից ծովի միջազգային կոնվենցիան և այնտեղ առափնյա երկրներից բացի այլ երկրներ իրավունք չունեն նման գործողություններ կատարել, սա կոնվենցիայի խախտում է, ինչը Իրանի կողմից կտրուկ արձագանքի է արժանացել, և այս ամենը ստիպել է, որպեսզի Իրանն ինքն էլ որոշակի պատասխան տա, և պատասխանը տալիս է ներկայումս դեռևս զորավարժությունների անցկացման տեսքով»,-ասաց իրանագետը։

Նա նկատեց, որ Ադրբեջան ներսում գտնվում են իրանամետ բնիկ ազգային փոքրամասնություններ և դրանցից մեկն էլ թալիշներն են, որոնք իրանական ժողովուրդ են՝ ունեն իրանական ընդգծված ինքնություն և Իրանը համարում են իրենց պատմական հայրենիքը։

«Հետաքրքիր է, որ այս օրերին դժգոհության ալիք է բարձրացել թալիշական հասարակական տարբեր խմբերում, տարբեր տիպի գործողություններ են իրականացվում։ Սրանք բավականին հետաքրքիր ազդակ են հենց Ադրբեջանի ներսից Իրանին։ Ադրբեջանում շիաական խմբերն կան, որոնք բավականին ակտիվ են, չնայած նրանց առաջնորդները ձերբակալված են և ներկայումս Ադրբեջանի բանտում են։ Ակնհայտ է, որ այստեղ կրկին Իրանի դեմ է գործողությունը և Իրանից վախ կա որոշակիորեն, որովհետև կարծում են, որ դրանք իրանական ազդեցության տակ են գտնվում՝ Ադրբեջանում այդպես են կարծում և նրանցից վախ են զգում»,-ասաց իրանագետը։

Նա նշեց, որ կա նաև թաթերի՝ կովկասյան պարսիկների խնդիրը, որոնք կրկին իրանական ժողովուրդներ են և ճնշված են Ադրբեջանի Հանրապետության ղեկավարութայն կողմից։ Այս ամենը կարող է որոշակիորեն ազդել կամ համապատասխան պահի պայթել։

«Ներկայում էլ քարոզչական մակարդակում իրանցի տարբեր տիպի գործիչներ՝ ազգայնական կամ ոչ, բավական կոշտ արձագանքում են Ադրբեջանի դիրքորոշմանը, ադրբեջանական տեսակետներին, այնտեղից հնչող արձագանքներին, որովհետև Ադրբեջանում տարբեր կոշտ հայտարարություններ են անում Իրանի նկատմամբ»,-ասաց Ահարոն Վարդանյանը։

Իրանում կարծում են, նշեց նա, որ սա ամենևին էլ միայն Ադրբեջանի ձեռքի գործը չէ, այլ այստեղ խառնված են Թուրքիան և այլ ուժեր։

«Այստեղ ներգրավված է նաև Թուրքիան, որովհետև չեմ կարծում, որ Ադրբեջանը, առանց որևէ տարածաշրջանային գերտերության աջակցության փորձեր Իրանի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ թեկուզև քարոզչական մակարդակով։ Թուրքիան փորձում է հնարավոր բոլոր ճակատներով Հարավային Կովկասում իր ազդեցությունը ապահովել, և Թուրքիան փորձում է Իրանի հյուսիսային շրջաններում իր ներկայությունը էլ ավելի մեծացնել, որովհետև այդ հատվածներում կան նաև պանթյուրքիստական խմբավորումներ, որոնք փորձում են Իրանում ստեղծել անկայուն իրավիճակ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից ֆինանսավորվելով»,-ասաց իրանագետը։

Վերջին շրջանում Իրանում հաճախակիացել են Թուրքիայից ահաբեկչական խմբավորումների թափանցումները, արձանագրեց նա, ճիշտ է՝ դրանք չեզոքացվում են, բայց դրանք կան, այս բոլոր քայլերով Թուրքիան փորձում է Իրանի խնդիրներն էլ ավելի շատացնել, և բանը հասցնել նրան, որ Իրանը այդ ժամանակը կամ ռեսուրսները չունենա խնդիրներին դիմակայելու։

«Քանի որ Թուրքիան Իրանին համարում է տարածաշրջանում իրեն մրցակից պետություն՝ փորձում է հնարավորինս բոլոր կողմերով չեզոքացնել, վնասել, թուլացնել իր մրցակից պետությանը։ Այլ հարց է, թե ինչքանով դա կիրականանա, բայց Թուրքիայի քայլերը պարզ են այս տեսանկյունից»,-ասաց Ահարոն Վարդանյանը։

Իրանագետի կարծիքով՝ Իրանը պատերազմ չի սկսի, բանը չի հասնի պատերազմի, Իրանը նպատակ չունի պատերազմ սկսելու, պարզապես ցանկանում է կողմերին իրենց տեղը ցույց տալ, որ տարածաշրջանում Իրանը կա և այնպես չէ, որ այսքան ժամանակ իրանական շահերին հարված է եղել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ապա կարող է որևէ արձագանք չստանան։

Հայաստանի անելիքն այս իրավիճակում, Ահարոն Վարդանյանի կարծիքով, հստակ արձագանքելն է իր բարեկամ պետության՝ Իրանի, քայլերին և նշելը, որ այս ամենը Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություններ են և ամենևին միտված չեն խաղաղության, և ցույց են տալիս, որ նրանք ամենևին նպատակ չունեն տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել ինչպես սիրում են հիմա արտահայտվել, որովհետև խաղաղություն հաստատող ուժերը հաճախակի զորավարժություններ չեն անցկացնում, ընդ որում, բավական սադրիչ՝ հարձակողական, զորավարժություններ, զորավարժություններ Բերձորում, Կասպից ծովում, դրանք ամեն ինչի միտված են, բացի խաղաղությունից։

Աննա Բալյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Անկախության օրը

Հաջորդ գրառումը

Ու՞ր մնացին Սփյուռքից եկող հսկայական ներդրումները. Պատգամավորը՝ Սինանյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալեն Սիմոնյանը ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջում է ներողություն խնդրել և վճարել 506 000 դրամ

20/04/2026
Նորություններ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Ու՞ր մնացին Սփյուռքից եկող հսկայական ներդրումները. Պատգամավորը՝ Սինանյանին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական