Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ դիվանագիտական և ծառայողական։ Այս մասին իր X-ի էջում հայտնել է Կոսովոյի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին։
«Սա նշանակալի քայլ է երկու երկրների քաղաքացիների և ինստիտուտների միջև կապերի ու հարաբերությունների ամրապնդման ճանապարհին»,- գրել է նա։