Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա, այսօրլրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի երակ արած այն հայտարարությանը, թե ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չկան:
«Միևնույն ժամանակ, մենք մեր օրենսդրությունները, կարգավորումները համապատասխանեցնում ենք աշխարհի լավագույն կարգավորումների հետ: Օրինակ՝ հաջորդ շաբաթ ԱԺ-ի կողմից կընդունվեն ԵՄ 4 դիրեկտիվները, որոնք վերաբերում եմ սպառողների իրավունքների պաշտպանությանը, մրցակցությանը: Հիմա եթե ԵՄ-ում մրցակցության պաշտպանության կամ սպառողների իրավունքների պաշտպանության լավագույն կարգավորումներն են, բա այդ կարգավորումները չբերեն՞ք, չիմպլեմենտացնե՞նք այստեղ»,- ասաց նախարարը։
Ըստ Պապոյանի՝ «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ ներկայացնող քաղաքական ուժերը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապ չունեն: Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ նախագծի՝ խորհրդարանի կողմից ընդունվելուն, ապա, ըստ Գևորգ Պապոյանի, ՀՀ իշխանությունն այդ կերպ իր դիրքորոշումն է հայտնել 50 հազարից ավելի քաղաքացիների ստորագրություն ստացված նախագծին: