Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը՝ նոր պայմաններում. Վահե Հովհաննիսյան

26/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը՝ նոր պայմաններում

Մենք պետք է ունենանք խիզախություն՝ ընդունելու, որ Հայաստանում նոր փուլ է։ Մենք մտել ենք մեր պատմության նոր փուլ։ Սա նախասիրությունների խնդիր չէ, սա իրականություն է։ Փորձենք հասկանալ նրա պարամետրերը.

1. Ներքին օրակարգի թիվ մեկ թեման երկար ժամանակ լինելու են կալանքը, մեկուսարանը, ցուցմունքը, կեղծ մատնությունը, փաստաբանը և այլն։ Զզվելի, գարշահոտ մթնոլորտ։ Նման փուլերում անխուսափելի են կեղծ մատնությունները, ուղղորդված կեղծ ցուցմունքները, զանգվածային ապատիան։

2. Ձևավորված ներքին տոքսիկ մթնոլորտում մենք բաց ենք թողնելու արտաքին պրոցեսները։ Մեր ներքին օրակարգը թույլ չի տալու դիմակայել արտաքին պահանջներին, հաշվարկել մեզ ներկայացվող պահանջների ռիսկերը և լուծման ճանապարհները։

3. Չափազանց դժվարանում է Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը։ «Չափազանցը» շատ մեղմ է ասված։ Ադրբեջանը բոլոր փորձերին, բոլոր միջնորդություններին հակազդելու է՝ ցույց տալով Հայաստանում կատարվողը։

4. Որակապես նոր փուլ է մտնում Հայկական աշխարհի մասնատումը։ Եկեղեցու դեմ արշավն ուղիղ համեմատական է այս պրոցեսին։ Իրարից և երկրից օտարանալու ենք իսկական օտարի աստիճանի։

5. Հայաստանի տնտեսությունը դառնում է «Հյուսիսային Կորեա»։ Մասնավոր լուրջ ներդրողների համար մենք դառնում ենք փակ երկիր։

6. Եթե ՀԷՑ-ի ազգայնացման ծրագիրը իրականացվի, ապա արտաքին քաղաքական ներդրողները փորձելու են կոպեկներով վերցնել Հայաստանի համակարգաստեղծ ձեռնարկությունները։ Մի մասը փակվելու է՝ հարևանների պահանջներով, մի մասն էլ «ազգայնացվելու է» այլ ազգերի (պետությունների) կողմից։

Կա՞ արդյոք ելք

Պետք է համառորեն առաջ տանել ներքին համերաշխության և ծրագրային մտածողության գիծը։ Բոլոր ժամանակներում էլ «Հիմա´» գոռացողների պակաս չի եղել։ Բայց դա ելք չէ։

Իհարկե, ամեն օր, հիմա, պետք է անել կոնկրետ քայլեր, սակայն՝ մտքում ունենալով հստակ ծրագիր և քաղաքական միտք։ Թվարկած բոլոր ծայրահեղ ռիսկերը միայն այդպես կարելի կառավարել, չեզոքացնել։ Պետք է համառորեն աշխատել, որ արդյունք լինի։

Ու հարցն այն է, թե ո´ւմ ինչ արդյունքն է կարևոր։ Յոթ տարի է՝ երկիրը մի հանդարտ շաբաթ չունեցավ։ Վստահ եմ, որ Հայաստանի 90 տոկոսն ուզում է հանդարտ, արժանապատիվ, անհայհոյանք կյանք։ Ուրեմն՝ առաջարկենք, ցույց տանք ինքներս մեզ այդ ճանապարհը։ Սա բարդ է, բան չունեմ ասելու, սա պահանջում է աշխատանք, ռեսուրս, համակեցության կանոններ, աշխատելու մշակույթ, գրագիտություն և այլն, բայց ուրիշ հաջող ճանապարհ չկա։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու, ունի մարիոնետային հակումներ. Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Հաջորդ գրառումը

Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը. Սամվել Կարապետյան. Մաս 6

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը. Սամվել Կարապետյան. Մաս 6

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական