Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համոզված եմ՝ վարչապետի թեկնածու դառնալը Բագրատ Սրբազանի լավագույն երազների ոլորտից չէր. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը

17/09/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն դիրքորոշումները, այն մոտեցումները, որոնք ունեցել է Բագրատ Սրբազանը, դրանք արտացոլված են եղել նաև Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարություններում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Ինչ-որ մի պահից սկսած՝ Բագրատ Սրբազանը ներգրավվեց այնպիսի պրոցեսի մեջ, որը ենթադրում էր քաղաքական գործիքակազմերի օգտագործում: Եկեղեցին ինստիտուցիոնալ առումով քաղաքական գործիքակազմեր չի կիրառում, իշխանության հասնելու որևէ ձգտում, որևէ առաջնահերթություն չունի։ Եվ եթե հետևել եք մեր հայտարարություններին, մենք արձանագրել ենք՝ հաշվի առնելով, որ քաղաքական գործունեությունն անհամատեղելի է հոգևոր ծառայության հետ՝ այդ իսկ պատճառով ընթացք է տրվել Բագրատ Սրբազանի խնդրանքին՝ առժամանակ դադարեցնելու, կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։

Այսինքն՝ այդ պահից սկսած՝ Բագրատ Սրբազանը գործել է իր հոգևոր ծառայության կասեցման պայմաններում»,-նշեց բանախոսը:

Արշակ Սրբազանը նաև շեշտեց, որ նման պրակտիկա, իրավիճակ չի եղել, երբ հոգևորականը, տարբեր կուսակցությունների միահամուռ ցանկությամբ, առաջադրված լինի վարչապետի թեկնածու։

 «Ինքս խոսել եմ Բագրատ Սրբազանի հետ և համոզված եմ, որ վարչապետի թեկնածու դառնալը նրա լավագույն երազների ոլորտից չէր։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ինքը հարկադրված էր ընդունել այդ առաջարկը, քանի որ համախմբումն առաջացել էր իր անձի շուրջը: Այդ իրավիճակում մեր կողմից գտնված միակ լուծումն այն էր, որ պետք է առժամանակ կասեցվեր, սառեցվեր իր հոգևոր ծառայությունը, որ հնարավորություն ունենար շարունակել: Ընտրությունն իրենն է:

Բնականաբար, եթե հոգևոր ծառայությունը կասեցվում է արժանապես, այս որոշման մեջ արտացոլված է նաև Եկեղեցու ամբողջական կեցվածքը»,- ընդգծեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տարբեր խմբեր ուղղակի խանգարում են համերաշխության ձևավորմանը, այդ թվում՝ նաև իշխանությունը. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Հաջորդ գրառումը

Եկեղեցին որևէ մեկի առջև ո՛չ կխոնարհվի, ո՛չ էլ ծնկի կգա՝ բացի մեր Տիրոջից. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն՝ իշխանության հայտարարության մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, 35-ը չի զեկուցվում, ևս 2 հարց գաղտնի է 

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա. Արարատ Միրզոյան

20/11/2025
Նորություններ

1միլիոն դրամ արժողությամբ նվերը Լիլիթ Մակունցը չի ստացել, նա ուղղակի նվերը փոխանցել է վարչապետի աշխատակազմին

20/11/2025
Հաջորդ գրառումը

Եկեղեցին որևէ մեկի առջև ո՛չ կխոնարհվի, ո՛չ էլ ծնկի կգա՝ բացի մեր Տիրոջից. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն՝ իշխանության հայտարարության մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական