Իսրայելը հայտարարել է «Երկաթե սրեր» ռազմական գործողության մեկնարկի մասին։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է պահեստազորայինների զանգվածային զորակոչ։ Երկրի պաշտպանական ուժերը մտել են «ռազմական պատրաստության վիճակ»
Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածից գրոհայինների ներթափանցման մասին սահմանամերձ շրջաններ և Սդերոտ, Նետիվոտ և Օֆակիմ քաղաքներ։ Սդերոտի բնակիչները հայտնում են, որ տասնյակ տներ գրավվել են գրոհայինների կողմից։ Որոշ վայրերում ՀԱՄԱՍ-ի զինյալներին հաջողվել է գրավել իսրայելական բանակի մարտական մեքենաները։
Թել Ավիվում արտակարգ դրություն է մտցվել, փակվել է Բեն Գուրիոնի օդանավակայանը, համայնքային կենտրոններն ու լողափերը, չեղարկվել են բոլոր հասարակական և մշակութային միջոցառումները։ Իսրայելի այլ քաղաքներում հնչում են օդային ազդանշաններ։
Տեսանյութում Գազային սահմանակից Սդերոտ և Նեթիվոտ քաղաքների բնակիչները փախչում են իրենց տներից