Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կարմիր խաչը շարունակում է Արցախից չտեղահանված հայերի որոնումները

Կարմիր Խաչը կշարունակի Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի որոնումները՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով․ հաղորդում է կազմակերպությունը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թիմերն աշխատում են գտնել մարդկանց, որոնք դեռ իրենց տներում են այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր մարդիկ լքել են երկիրը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Մեգաֆոնների միջոցով Կարմիր Խաչը տեղեկացնում է «անկողնուն գամված կամ այլ կերպ տներում մնացած» հայերին, որ մարդասիրական օգնությունը հասանելի է սննդի, ջրի, դեղորայքի և այլ վայր տեղափոխվելու միջոցով: