Չինաստանի ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, շնչառական հիվանդությունների առաջատար մասնագետ Չժուն Նանշանի խոսքերով՝ COVID-19-ի հավաքական իմունիտետի ձեռքբերումն անիրատեսական է և ոչ գիտական, գրում է ՌԻԱ գործակալությունը:
«Բնական իմունիտետը անիրատեսական, հակագիտական և հակամարդկային է, այդ պատճառով հավաքական իմունիտետի հասնելու համար անհրաժեշտ է զանգվածային պատվաստում», ասել է գիտնականը:
Այդպիսի իմունիտետի ձևավորման համար կպահանջվի, նրա խոսքերով, մեկից երկու տարի, ինչպես նաև միջազգային համագործակցություն: