Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հակոբ Արշակյանը հերթական պոպուլիստական հայտարարությունն է արել. նա նույնիսկ IT-ն ու  HI-Tech-ն իրարից չի տարբերում. տնտեսագետ

31/10/2023
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանության ներկայացուցիչը հերթական պոպուլիստական հայտարարությունն է արել՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ուղղակի մրցակից չունի, և ոլորտը շարունակական աճ է գրանցում։

«Եթե Հակոբ Արշակյանը հայտարարում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում  նախորդ տարի 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել, ապա նա աճի տեմպը նկատի ունի։ Բայց աճի տեմպով չէ, որ որոշվում է՝ այս կամ այն երկիրը առաջատար է աշխարհում, թե ոչ։

Բոլոր գիտեն, որ IT ոլորտում համաշխարհային առաջատար հանդիսանում է Միացյալ Նահանգները՝ Սիլիկոնային հովտով։ Իսկ Արշակյաը փորձում է զուտ աճի տեմպը ցույց տալ՝ որպես առաջատարի։ Աճի տեմպով Հայաստանն, այո՛, կարող է առաջատար լինել, բայց դա չի նշանակում, որ երկիրը բարձր տեխնոլոգիաների ոլորտում է առաջատար։

Բացի այդ՝ երբ ԱԺ փոխնախագահն ասում է «բարձր տեխնոլոգիաներ», պետք է հասկանա, որ դա միայն IT-ն չի։ Նա IT-ն շփոթում է  HI-Tech-ի հետ: 60 տոկոսի մեծ մասն IT ոլորտն է, ոչ թե Hi-Tech-ը։ Իսկ Հակոբ Արշակյանը դրանք նույնիսկ իրարից չի տարբերում»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում նախորդ տարի գրանցված 60 տոկոսից ավելի աճը հիմնականում պայմանավորված է ռուսական IT, ոչ թե Hi-Tech ընկերությունների՝ մեր երկիր մուտքով։

«Հայաստանը հաստատ Hi-Tech-ով առաջատար դիրքերում չէ, ոչ էլ աճի տեմպերով է առաջաար։ IT-ով միգուցե առաջատար է, բայց ոչ՝ Hi-Tech-ով։ Նորից եմ ասում, բարձր տեխնոլոգիաները միայն IT-ն չեն, այլ ավելի լայն են. դրա մեջ մտնում են ինժեներիան, ինովացիաները, know-how-ները։ Իշխանսությունները թող ասեն, թե քանի՞ գյուտ է գրանցվել, քանի՞ խոշոր ստարտափեր է եղել, այդ ժամանակ էլ կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը։

Իմիջիայլոց, այս տրամաբանությամբ նաև մեր նախարարություններն  են գործում. երբ ասում են Բարձր տեխնոլոգիաների նախարարություն, իրենց թվում է՝ պետք է զբաղվեն միայն ՏՏ ոլորտով։ Ուզում եմ ասել՝ սա ոչ միայն Հակոբ Արշակյանին բնորոշ, այլ համակարգային խնդիր է, որ մեր պետական այրերը բարձր տեխնոլոգիաները շփոթում են  տեղեկատվական ոլորտի հետ»,- ամփոփեց տնտեսագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունենալու մասին հայտարարությունն ուղղված է Հ1-ի Հայաստանում ապրողներին. փորձագետ

Հաջորդ գրառումը

Փաշինյանը շնորհավորել է Սլովակիայի նորանշանակ վարչապետին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025
Նորություններ

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025
Նորություններ

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը շնորհավորել է Սլովակիայի նորանշանակ վարչապետին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանք են՝ 1. Առանց հաստատված նախագծի...

ԿարդալDetails

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական