Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հակամարտությունը լուծելու համար Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի հրաժարվել տարածքներից

Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի հրաժարվել տարածքներից՝ հակամարտությունը լուծելու համար. այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը ABC հեռուստաընկերության եթերում։

«Ես կարծում եմ, որ Ուկրաինան ինքն է որոշում իր ճակատագիրը, և այն  չի կարող պարտադրվել դրսից, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից»,- ասել է նա։

Ամերիկացի պաշտոնյան հավելել է՝  Զելենսկին պետք է խոսի, պետք է դա անի:

Սալիվանի խոսքով՝ Կիևը հասկանում է, որ ի վերջո հակամարտությունը կլուծվի բանակցությունների միջոցով։

«2024 թվականի ընթացքում մենք ակտիվորեն շփվել ենք Զելենսկու և նրա թիմի հետ, քննարկել, թե կոնկրետ ինչպիսին  կարող են լինել այդ բանակցությունները», – հավելել է ամերիկացի առաջնորդի օգնականը։