Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հակամարդկային է ու բարոյական չէ Արմեն Չարչյանին մեկուսարանում պահելը. բժիշկ Տարոն Տոնոյան

01/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազատամարտիկ, ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը կասկած  չունի՝ այն, ինչ կատարվում է հայտնի բժիշկ, Աժ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ, քաղաքական հետապնդում է։

«Թեև իրավաբան չեմ, բայց իրավական տեսանկյունից Արմեն Չարչյանի նկատմամբ այս պահին ընտրված խափանման միջոց կալանքը փոքրոգիություն, վրեժխնդրություն է այս իշխանության կողմից, քանի որ որևէ կերպ այլևս չի կարող պարոն Չարչյանն ազդել քննության ընթացքի վրա, և իրեն կալանավորելու իմաստն անհասկանալի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տարոն Տոնայանը։

Նա նշեց, որ եթե իշխանության «երկաթե մանդատն» արդարադատության համար է ու եթե այսպիսինն է արդարադատությունը, ուրեմն մեզ դեռ ավելի տխուր օրեր են սպասվելու. Տոնոյանը կասկած չունի այս հարցում։

Հիշեցնենք, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել  է, սրտամկանի կաթված է տարել, մեկուսարանից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Տարոն Տոնոյանն ասաց, որ բավական լավ է ճանաչում  պարոն Չարչյանին, իրոք, շարքային դիաբետ ունի, առողջական այլ խնդիրներ, այսինքն սա այն դեպքը չէ, որ պաշտպանները պատճառ են փնտրում։

«Հակամարդկային է ու բարոյական չէ բժշկին մեկուսարանում պահելը՝ այդ տարիքում, իրոք, վաստակաշատ մարդ, սիրված բժիշկ հանրության, իր կոլեկտիվի կողմից, տարիներ շարունակ որևէ կերպ չի արտավորվել, բավական լուրջ  նորարարություններ ունի իր մասնագիտության մեջ, օրթոպեդ-տրավմատոլոգների բավական սերունդ է տվել, սովորեցրել է, նաև որպես ուսուցիչ է եղել։

Այս արժեքներն ուղղակի հաշվի չառնելն ու երկաթե մանդատ օդում պտտեցնելը… Ճիշտ է, անձամբ Արմեն Չարչյանին է  վնաս բերում դա, բայց նման մոտեցումը, այս քայլերն ավելի շատ մեր հասարակությանը, ժողովրդին, պետականությանն են վնասում, որը գուցե մեր հանրությունը չի հասկանում»,- ասաց ռազմական բժիշկը։

Նա կարծում է, որ Արմեն Չարչյանի դեմ այս ամենը գուցե այդքան էլ անհատական չէ՝ նկատի ունենալով, որ նա ընդդիմադիր դաշինք է ներկայացում և ի դեմս իրեն է։

«Ինքը երբեք վատ քայլեր չի արել, իր բերանից հայհոյանք չենք լսել, ինտելիգենտ, կրթված, լուրջ մարդ է, ուղղակի ինչ-ինչ բաների համար չի ներվում»,- ասաց Տարոն Տոնոյանը։

Խոսքն ուղղելով իշխանություններին, իրավապահ համակարգին՝ բժիշկը նշեց. «Մի փոքր բարոյական եղեք, մարդկային մոտեցում դրսևորենք։ Սա այդ տարբերակը չէ։ Այդ ի՞նչ հանցագործ է, որ պետք է կալանք կիրառվի։ Ծիծաղելի է»։

Ինչ վերաբերում է բժշկական համայնքի կողմից ի աջակցություն պարոն Չարչյանի ակցիաներ անելուն, Տարոն Տոնոյանը հիշեց իր ընկերներից մեկի խոսքը. «Ընկերս այն օրն ասաց՝  մեր ազգը հիվանդ է ու իրեն դիահերձում են, ու մենք դեռ չենք արթնանում քնից։

Այս վիճակն է մեզ մոտ։ Մեզ դիահերձում են ամեն մեկը տարբեր կողմից, իսկ մենք դեռ նայում ենք, հայացքով հետևում ենք, թե ինչպես են մեզ դիահերձում, որևէ բան չենք անում, զրո դիմադրություն»։

Հիշեցնենք, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
 

Աղբյուր` Panorama.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փաստարակ» լրատվական. Հանրությանը տեղյակ չեն պահում, որ կարող են «ազատվել» և՛ պատվաստվելուց, և՛ պարբերական թեսթավորումից.Մարինա Խաչատրյան

Հաջորդ գրառումը

Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ. Սիրանուշ Սահակյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025
Նորություններ

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
Հաջորդ գրառումը

Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ. Սիրանուշ Սահակյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական