Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաագայի դատարանը բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում

13/11/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաագայի դատարանը հրապարակած վճռով բավարարում է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժում է երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում:

Նշենք, որ Հայաստանը 3 նախնական առարկություն է ներկայացրել:

1. Հայաստանը նշում է, որ դատարանը ժամանակային իրավազորություն չունի ադրբեջանական բողոքի տեսանկյունից մասնավորապես այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 1993 թվականի հուլիսից մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը: Այն ժամանակահատվածը որտեղ Հայաստանը կողմ է հանդիսացել ՌԽՎԿ-ի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Դրան հակառակ` Հայաստանը նշում է, որ այս գանգատները պետք է ընդունելի չլինեն:

2. Դատարանը առարկայական իրավասություն չունի Ադրբեջանի գանգատները հաշվի առնելու ենթադրյալ ականների տեղադրման մասով: Առարկայական իրավազորության մասին որոշում կայացնելով ականների վերաբերյալ` Դատարանը նախևառաջ պետք է անդրադառնա Ադրբեջանի ներկայացրած գանգատին, որը վերաբերում է նրան, որ Հայաստանը խախտել է նորմերը՝ տեղադրելով այդպիսի ականներ, և ապացույցները, որ ներկայացված են, միաժամանակ փաստում են նաև, որ էթնիկ զտումների փորձ է արվում դրանով: Հայաստանը նշում է, որ իր հայտում Ադրբեջանը չի պահանջել ապացուցել, որ հենց ականների տեղադրումը՝ որպես այդպիսին, ենթադրում է նորմերի խախտում:

3. Երրորդ նախնական առարկությունը, ըստ որի՝ Դատարանը չունի առարկայական իրավազորություն ՌԽՎԿ-ի տիրույթում Ադրբեջանի բողոքները դիտարկելու բնապահպանական տեսանկյունից:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Բաքվի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանն իր վճիռը հրապարակել է ՝ մերժելով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունը: 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ վարույթ էր նախաձեռնել՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: 2023-ի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ Դատարանի իրավասության վերաբերյալ, և գործի վարույթը կասեցվեց մինչև Դատարանի որոշման հրապարակումը: 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ, Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների շուրջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանն ավարտում է Թավրիզը Հայաստանի մայրաքաղաքին կապող միջանցքը

Հաջորդ գրառումը

Փաշինյանը հրահանգել է խորը թաղել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը. «Իրավունք»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը հրահանգել է խորը թաղել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը. «Իրավունք»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական