Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչության հետևանքով բռնկված հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել:
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության վերաբերյալ։
Մարդասպաննեն ավտոմատից կրակահերթ են բացել, որից հետո պայթյուններ են որոտացել և հրդեհ է բռնկվել: Այն գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է շենքի վերին հարկերը։
Այս պահին հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 477 մարդ և 183 միավոր տեխնիկա:
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 80 մարդ, որոնցից երեքը երեխաներ են, տուժել է ավելի քան 120 մարդ: