ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական խոսք է հղել գրադարանավարի օրվա կապակցությամբ․
«Գրադարանայի՛ն գործի հարգելի աշխատակիցներ,
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2004 թվականից մեր երկրում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի օր»:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ կյանքում և ձեր շնորհակալ գործում:
Կրթական և մշակութային գործընթացներում անփոխարինելի է գրադարանավարի դերը: Գրադարանավարի զենքը գիրքն է, այն այսօր էլ, ինչպես և անցյալում, եղել և մնում է մեր հոգևոր-մշակութային իրողության սահմանապահը, գրադարանը՝ մեր ինքնության զինանոցը: Ամուր պահենք, հզորացնենք, հավելենք մեր մտքի զինանոցը՝ մեր հաղթանակները մշակույթով, գիտությամբ, կրթությամբ վերակերտելու անձնուրաց հավատով:
Սիրելի՛ գրադարանավարներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ սեր ու հաջողություններ ձեր պատասխանատու և նվիրական աշխատանքում»: