Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կրասնոդարի նավթամշակման գործարանի վրա անօդաչու է հարձակվել. մազութի թորման գործարանը հրդեհվել է (տեսանյութ)

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է Սեվերսկի շրջանի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին: Հրդեհվել է մազութի թորման գործարանը։ Մոսկվայի ժամանակով 4:37-ին հրդեհը մեկուսացվել է. հայտնում է ռուսական «Կոմերսանտը»։

«Սևերսկի թաղամասում  Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվոլ. այրվում է մազութի թորման բլոկներից մեկը։ Նախնական պատճառը անօդաչու թռչող սարքի հարվածն է»,- ասել է նահանգապետը Telegram-ում։

Նահանգապետի հայտարարությանը նախորդել է Shot Telegram ալիքի հրապարակած տեսանյութը, որտեղ ենթադրվում է, որ հրդեհ է բռնկվել Աֆիպսկու նավթավերամշակման գործարանում: Տեսանյութում երևում է կրակի սյունը։

Աֆիպսկու նավթավերամշակման գործարանի նախագծային հզորությունը նավթի վերամշակման համար կազմում է տարեկան 6,25 մլն տոննա: Գործարանն արտադրում է դիզվառելիք, բնական բենզին, գազի նավթ, մազութ և ծծումբ։ Այն գտնվում է Կրասնոդարից 15 կմ հեռավորության վրա։

Երկու օր առաջ անօդաչու թռչող սարքի հարձակումը  նույն Սեվերսկի թաղամասի Իլսկի նավթավերամշակման գործարանի վրա հետ է մղվել։

Նշենք, որ մայիսի 4-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Իլսկի նավթավերամշակման գործարանի վրա։