Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կութի ուղղությամբ թշնամին կրակ է բացել

Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կութի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: