Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոչ ենք անում վարչապետին պարզաբանել իր արտահայտությունները. Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդ

30/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը  (CAAS)  տարածել է հայտարարություն՝ արձագանքելով  հունվարի 24-ին Ցյուրիխում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին.

«Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը (CAAS) իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի տարբեր ոլորդներում ներգրավված անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ արված հայտարարությունների կապակցությամբ։ Այս հայտարարությունները, որոնք մենք համարում ենք վիճահարույց, վարկաբեկում են Հայոց ցեղասպանության հիշատակը և օրինաչափ հարցեր են առաջացնում մարդկության դեմ այս հանցագործության ամբողջական ըմբռնման և դրա միջազգային ճանաչման Հայաստանի կառավարության հանձնառության վերաբերյալ:

Ավելի քան կես դար Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն է եղել զոհերի ժառանգների և հանուն պատմական արդարության գործող կազմակերպությունների համար։ Որպես Շվեյցարիայի հայկական սփյուռք՝ մենք կարծում ենք, որ այս ճանաչման կարևորությունը թերագնահատելը կամ հարաբերականացումը հակասում են աշխարհասփյուռ հայ համայնքի ակնկալիքներին։

Հիշեցնում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հիմնված է անվիճելի պատմական փաստերի վրա, որոնք հաստատվել են հարյուրավոր հետազոտողների, ակադեմիական հաստատությունների և մի շարք պետությունների կողմից, այդ թվում՝ Շվեյցարիայի, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003 թվականին իր Ազգային խորհրդի մակարտակով, բայց ամենակարևորը՝ հենց Հայաստանի Հանրապետության կողմից։ Ցեղասպանության Ճանաչմանն ուղղված այս պայքարը վեր է քաղաքական բաժանումներից և համընդհանուր արդարություն է հետապնդում:

CAAS-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանը և նրա ներկայացուցիչներին կատարել իրենց պարտականությունները: Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումներով, և չպետք է թույլ տա հայ ազգի հակառակորդներին շահարկել նման հայտարարությունները ժխտողական նպատակներով։ Մենք կոչ ենք անում վարչապետին պարզաբանել իր արտահայտությունները և միանշանակ վերահաստատել իր հավատարմությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

Եթե Հայաստանի կառավարությունը շարունակի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից, CAAS-ի, ընդհանրապես Սփյուռքի և այս գործի բոլոր դաշնակիցների պարտականությունը կլինի անդադար շարունակել այս պատմական պայքարը: Զոհերի հիշատակը, նրանց ժառանգների պատիվը, արդարության ու ճշմարտության հիմնարար սկզբունքները պահանջում են, որ երբեք չդադարեցվի այդ պայքարը՝ անկախ քաղաքական հանգամանքներից կամ հանդիպած խոչընդոտներից։ Մենք նաև կոչ ենք անում հայկական սփյուռքին և հայ ժողովրդի բարեկամներին մնալ միասնական և զգոն՝ ընդդեմ ռևիզիոնիզմի (հաստատված փաստերի վերանայման) կամ մեր ընդհանուր գործը մղող հիմնարար արժեքներից հրաժարվելու ցանկացած փորձի։ Զոհերի
հիշատակը, նրանց ժառանգների արժանապատվությունը և պատմության դասերը չեն կարող զոհաբերվել կարճաժամկետ շահերի անվան տակ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դժգոհանք վարչապետի ցյուրիխյան հանդիպումից. Վիգէն Չըթըրեան

Հաջորդ գրառումը

Պաշտոնական այցով Երևանում է Վրաստանի արտգործնախարարը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025
Միջազգային

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025
Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Պաշտոնական այցով Երևանում է Վրաստանի արտգործնախարարը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական