Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցքն անհապաղ բացելու համար. Ռուբինյան

«Հանդիպեցի ԵԽ գլխավոր քարտուղարին։ Ներկայացրեցի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցքն անհապաղ բացելու համար»,- տեղեկացնում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։