ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ավագ անդամներից է, ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ արել ընդլայնել ԱՄՆ դերակատարությունը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու հարցում: Այս մասին գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր զրուցել եմ պետքարտուղարի օգնական Ռիքերի հետ՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին: Ադրբեջանը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր ռազմագերիներին: Ուրախ եմ լսել, որ Պետքարտուղարությունը բազմիցս առարկայական զրույցներ է ունեցել Բաքվի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Կարծես թե Բաքուն ռազմագերիների մասին տեղեկություն է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի պատասխան ԱՄՆ ջանքերի: Ես կշարունակեմ աշխատել Պետքարտուղարության հետ՝ հասնելու համար բոլոր ռազմագերիների ազատ արձակմանը»- գրել է Շերմանը: