Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կյանքի պուրակ՝ նվիրված պատերազմում զոհված հերոսներին. կտնկվի 14 հազար ծառ

Մի խումբ երիտասարդների, զոհված զինծառայողների ծնողների ու պետական գերատեսչությունների՝ իրարից անկախ ծնված գաղափարը միավորեց նրանց նախագծի շուրջ:

Երևանի քաղաքապետարանում գաղափարի համակողմանի քննարկումներից հետո այն ներկայացվել է ՀՀ կառավարության հավանությանը։

Անկախության 30-ամյակի միջոցառմանը տրվեց ծրագրի խորհրդանշական մեկնարկը, որից հետո առաջին 400 տնկիները տեղափոխվեցին Բուսաբանական այգի։Մանրամասները՝  տեսանյութում: