Այսօր էլ ապահովագրական փաթեթները ծառայությունների որոշակի շրջանակ են իրականացնում, որևէ համակարգ չի կարող որևէ ծառայություն բաց չթողնել։Մեզ համար կարևոր են, թե առողջապահական որ ծառայություններն են փաթեթի մեջ ներառվելու, այսօր լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով փաստին, որ առողջապահական ապահովագրության համակարգը բոլոր բուժծառայությունները չի ծածկելու:
Նա նշեց, որ այդ մասով շատ են կարևորում հանրային իրազեկումը, որպեսզի ամեն ինչ լինի թափանցիկ և հասկանալի։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ փաթեթի մեջ ներառվելու է այն ծառայությունների հիմնական մասը, որոնց համար մեր քաղաքացիները ֆինանսական բարդությունների առաջ են կանգնում։
Երբ մարդն անհրաժեշտություն է ունենալու վիրահատության, հետազոտության, այս փաթեթը այդ բազային կարիքները հոգալու է։ Իհարկե, կլինեն ծառայություններ, որոնք ապահովագրական փաթեթից դուրս կմնան, և սա կլինի մասնավոր ապահովագրական ընկերությունների համար կարևոր դաշտ՝ փակելու դրանք»,- ասաց նախարարը։
Անահիտ Մանասյանն ավելացրեց, որ ծառայությունների հստակ ցանկ է լինելու։