Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաց նամակ բոլոր հայերին` ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների

13/03/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինքնության ամենամեծ դրսևորումը ազգապահպանության գաղափարն է, և եթե մենք ունենք հնարավորություն ընտրելու մեր մասնագիտությունը կամ անձնական կյանքը, ապա ազգային պատկանելությունը մեր արյան ու էության անբաժանելի մասն է՝ մեր ճակատագիրը, մեր ուժն ու պատասխանատվությունը։ Եվ այս պատասխանատվությունը մեզ պարտավորեցնում է լինել միասնական, պաշտպանել ու աջակցել միմյանց, անկախ մեր գտնվելու վայրից, քաղաքական հայացքներից կամ քաղաքացիությունից։ Այսօրվա իրականության մեջ ազգային ինքնությունը դարձել է հանցանք․ համաշխարհային ճանաչում ունեցող գործարար Ռուբեն Վարդանյանն ու այլ հայեր Ադրբեջանում ենթարկվում են շինծու դատավարության և ապօրինաբար պահվում գերության մեջ, սա հիմնավորվում է միայն այն փաստով, որ նրանք հայ են ու պաշտպանել են հայության շահերը։

Այս անարդարությունը մեզ բոլորիս է ուղղված։ Այս իրավիճակը մեզանից պահանջում է գործել հիմա։ Մենք կոչ ենք անում բոլոր հայերին՝ բարձրաձայնելու Ադրբեջանի հայակործան քաղաքականության մասին ամենաբարձր ատյաններում և հարթակներում, բոլոր հնարավոր միջազգային շրջանակներում։ Մեր ձայնը պետք է հնչի ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքի բոլոր անկյուններում՝ իշխանությունների, միջազգային կառույցների, ԶԼՄ-ների, հասարակական գործիչների բարեկամ երկրների ականջին հասցնելու համար, որ մեր հայրենակիցները անմեղ են ու պետք է ազատ արձակվեն։

Ի՞նչ կարող ենք անել՝ գործելու հստակ ուղեցույց․

• Տարածել այս ուղերձը սոցիալական բոլոր հարթակներում՝ օգտագործելով

#FreeRubenVardanyan#FreeArmenianPOWs հեշթեգերը։

• Նշել միջազգային կազմակերպություններին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու իրավապաշտպաններին, պահանջելով արձագանք։

• Փորձել այս կարևորագույն թեման ակտիվ պահել Սփյուռքի բոլոր համայնքներում՝ մասնավորապես գործող հայկական կազմակերպությունների միջոցով

• Կոչ անել հայկական համայնքներին կազմակերպել բողոքի ցույցեր, ստորագրահավաքներ, հանդիպումներ միջազգային կառույցների հետ։

• Դիմել հայկական եկեղեցիներին, մշակութային կենտրոններին, որպեսզի նրանք ևս բարձրաձայնեն ու տեղեկացնեն իրենց համայնքներին։

• Միջազգային հանրության ներգրավման համար իրազեկել հայերի կողքին կանգնած օտարերկրացի գործիչներին, լրագրողներին, իրավապաշտպաններին խնդրելով նրանց արձագանքել այս անարդարությանը։

• Սփյուռքում աշխատող իրավաբանների, քաղաքագետների և ազդեցիկ անձանց ներգրավմամբ մշակել իրավական և քաղաքական ուղիներ՝ ագրեսորի նկատմամբ ճնշում գործադրելու համար։

• Անդադար աջակցության կոչեր և առարկայական քայլեր պահանջել պետական կառույցներից՝ մասնավորապես ՀՀ կառավարությունից և դիվանագիտական կառույցներից՝ առավել ակտիվ լինելու միջազգային դաշտում, ներգրավելու ՄԱԿ-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն և այլն։

• Կենտրոնացնել Հայաստանի և Սփյուռքի գործարար համայնքի ազդեցությունը միջազգային բիզնես շրջանակներում՝ իրավիճակը ուշադրության կենտրոն բերելու համար։

Այս պայքարը ազգային արժանապատվության հարց է։ Մեծ ազգերը չեն մոռանում իրենց հերոսներին, նրանք չեն լռում, երբ իրենց զավակներին պատանդ են պահում։ Մենք միշտ հաղթել ենք, որովհետև չենք թողնի, որ անարդարությունը դառնա մեր ժողովրդի նոր իրականությունը։ Այս պայքարը միայն քաղաքական կամ իրավական չէ, այլ նաև բարոյական ու հոգևոր է․ մենք չենք կարող անտարբեր մնալ։ Միավորվենք, բարձրաձայնենք, գործենք հիմա։ Ադրբեջանում պահվող յուրաքանյուր գերի պետք է վերադառնա հայրենիք և սա պետք է լինի մեր առաջնային նպատակն ու խնդիրը։

Արդարությունը պետք է հաղթի։

Mantashyants Entrepreneurs Union

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե փաշինյանական մանիպուլյացիոն լեզվից թարգմանենք, կստացվի, որ «նոր սահմանադրությունը» բավարարելու է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները

Հաջորդ գրառումը

Կլինեն ծառայություններ, որոնք առողջապահական ապահովագրական փաթեթից դուրս կմնան. Ավանեսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Կլինեն ծառայություններ, որոնք առողջապահական ապահովագրական փաթեթից դուրս կմնան. Ավանեսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական