Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան էջում արված հայտարարությունը:
«Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ձևավորել: Մենք նախկինի պես բաց ենք Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար»,-նշել է նա:
ԵՄ դիտորդական առաքելությունը դիտարկել է հայ-ադրբեջանական սահմանը և հայտարարել, որ ամեն ինչ հանգիստ է։
Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր վաղ առավոտյան հայտարարություն է տարածել, թե իբր հայ-ադրբեջաբնական «պայմանական սահմանի» հայկական կողմում կուտակումներ կան, զինուժի և զինտեխնիկայի տեղաշարժ է նկատվում, Հայաստանը պատրաստվում է ռևանշի։
Այս ապատեղեկատվությանն ու իրականությանը չհամապատասխանող հայտարարությանն արձագանքել է նաև ՀՀ ՊՆ-ը՝ վստահեցնելով, որ հայկական կողմում զինուժի և զինտեխնիկայի կուտակում ու տեղաշարժ չկա, Ադրբեջանը սուտ լուրեր է տարածում։
Փաստորեն, ադրբեջանական հայտարարությունները հերքել են նաև ԵՄ դիտորդները։