Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Կիևն անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի վրա

Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի Սովետսկի շրջանի վրա։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, իր Telegram ալիքում հայտնել է Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ բազմաբնակարան շենքի մի քանի բնակարաններում վնասվել են ճակատային մասը և ապակեպատումը», – գրել է նա։

Բոգոմազը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհեր չկան. արտակարգ ծառայությունները աշխատում են։