ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ այսօր առավոտյան Կիևն «ահաբեկչություն է իրականացրել» Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի քաղաքացիական օբյեկտների վրա․ հարձակմանը մասնակցել է ութ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք․ բոլորը ոչնչացվել են։
Ըստ նրա՝ երեք ԱԹՍ-ի գործողությունները կանխվել են էլեկտրոնային Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, որից հետո անօդաչուները կորցրել են կառավարումն ու շեղվել թիրախներից։ Եվս հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել Մոսկվայի մարզում «Պանցիր» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի օգնությամբ։