Կրեմլը մտադիր չէ Կիևի հետ բանակցությունների ժամանակ դադարեցնել կրակը. այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Մոսկվայի մերժումը բացատրելով ուկրաինական զորքի գործողություններով, որոնք օգտագործում են այդ դադարները՝ վերախմբավորվելու համար:
«Դա տեղի է ունեցել մեկից ավելի անգամ, և ,հետևաբար, բարդացնում է գործընթացը»,- ասել է Պեսկովը։