Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կիևը 35 միլիարդ եվրո վարկ կստանա ԵՄ-ից

Ուկրաինան վարկային համաձայնագիր է ստորագրել Եվրամիության  հետ՝ Կիևին 35 միլիարդ եվրոյի չափով օգնություն ներգրավելու համար։

«Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն ստորագրել է փոխըմբռնման հուշագիր և վարկային համաձայնագիր Ուկրաինայի և ԵՄ-ի միջև՝ մինչև 35 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն ներգրավելու համար»,- ասվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նշվում է, որ միջոցները մաս են կազմում Յոթնյակի խմբի (G7) նախաձեռնությանը՝ Ուկրաինայի համար արտակարգ եկամուտների արագացման  հրատապ վարկավորման ծրագրի շրջանակում:

Նոյեմբերի 28-ին այս նախաձեռնության շրջանակում Կիևն արդեն ստացել է 18,1 միլիարդ եվրո։