Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Կիրանցում չափագրողները սահմանազատում են իրականացնում

Այսօր Կիրանց են եկել չափագրողներ, որոնց ուղեկցում են ոստիկանները։

Կիրանցիները չեն կարողանում իրենց հողատարածքներ մտնել, որովհետև նաև այդտեղ են չափագրումներ կատարվում։

Ոստիականական անցակետր են դրվել, որտեղից առաջ շարժվել ոչ մեկին չեն թույլատրում։

Չափագրողները հասել են Խաչի յալ կոչված բարձունք, կիրանցիները սպասում են՝ գյուղի կամո՞ւրջն էլ է անցնելու Ադրբեջանին. փաստացի այս պահին սահմանազատում է տեղի ունենում։