Փաշինյանը մենակ չմնաց Արմեն Սարգսյանի գնալով, նա վաղուց էր միայն, ինչը տեսանելի էր։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա խոսքով Փաշինյանը աշխարհաքաղաքական տեր չունի, ոչ ոք նրան լուրջ չի վերաբերվում արդեն, և, ցավոք, այդ անլրջությունը չի վերաբերվում միայն Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին, այլ նաեւ ՀՀ-ին, և սա է ամենամեծ պրոբլեմը։
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա, քաղտեխնոլոգի դիտարկմամբ, նրան դրսից էին ասել հրաժարական տալ։ «Մեկ բառով՝ նրան դրսից տարան։ Արմեն Սարգսյանի ժամանակը եկել էր՝ կամ նա իր առաքելությունն ավարտեց, կամ նոր մարդ կնշանակեն նրա փոխարեն։ Հանրապետության նախագահի հրաժարականի մեջ միանշանակ արտաքին պատճառներ պետք է տեսնել»,- ասել է Քոչարյանը։
Հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս, որի արդյունքում հնարավոր է անցում դեպի կառավարման կիսանախագահական համակարգի բանախոսը նշեց, որ դա միայն Փաշինյանի որոշելիքը չէ. «ինչպես կորոշի ՌԴ-ն, այնպես էլ կշարժվեն ՀՀ իշխանությունները»։
Մանրամասները՝ տեսանյութում։