Երեքշաբթի, Մայիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԸՀ-ն հետախուզական, հակահետախուզական, իրավապահ մարմին չէ. Վահագն Հովակիմյան

11/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի, քաղաքական ուժն ինքը պետք է ցանկանա չգրանցվել, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ հնարավոր չգրանցելու վերաբերյալ հարցին։

Հովակիմյանը հիշեցրեց՝ Ընտրական օրենսգիրքը հստակ ներկայացնում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացնի կուսակցությունը. եթե այդ ցանկն ամբողջական է, ապա ԿԸՀ-ն գրանցում է քաղաքական ուժին։

«Եթե փաստաթղթերը կիսատ են և 48 ժամվա ընթացքում պակասը չի լրացվում, ապա չգրանցելու հարցը կարող է դրվել քվեարկության»,-ասաց նա։

Հարցին՝ արդյոք ԿԸՀ նախագահը կդիտարկի «Հանրապետություն» կուսակցության՝ դրսից ֆինանսավորվելու հիմքով «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը չգրանցելու մասին հարցը, Հովակիմյանը պատասխանեց՝ քաղաքական ուժերը, որքան ուզեն, կարող են միմյանց մեղադրել, կարող են կոչ անել այս կամ այն կուսակցությանը կամ դաշինքին ընտրություններից առաջ չգրանցել։

«Դա չի նշանակում, որ քաղաքական բանավեճը ԿԸՀ-ի գործունեությունն է կանխորոշում»,-նշեց նա։

Վահագն Հովակիմյանը միաժամանակ նշեց, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գրանցման ընթացակարգը սահմանվում է  Ընտրական օրենսգրքով։

«ԿԸՀ-ն հետախուզական, հակահետախուզական, իրավապահ մարմին չէ, որ իր գործունեությունը պայմանավորի դրանով»,- ասաց նա։

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ կուսակցությունները և դաշինքները ֆինանսավորվելու են նախընտարական հիմնադրամներից, որի առավելագույն շեմն ԱԺ ընտրույթունների ժամանակ 800 մլն դրամ է։
«Ներդրումներ կարող են կատարել բացառապես կուսակցությունները կամ դաշինքի անդամ կուսակցությունները՝ իրենց պաշտոնական հաշվեհամարներից, իսկ վերջիններիս հաշվեհամարները կարող են ձևավորվել բացառապես ՀՀ քաղաքացիների կատարած նվիրատվություններից, ամեն ՀՀ քաղաքացի կարող է առավելագույնը մեկ տարվա ընթացքում նվիրաբերել 10 մլն դրամից ոչ ավել»,- ասաց նա։

 Հովակիմյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ՔՕ-ն քրեական պատասխանատվություն է նախատեսում, եթե մեկ անձն այլ անձանց միջոցով կփորձի 10 մլն դրամից ավել նվիրատվություն իրականացնի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կուսակցությունների անցողիկ շեմն ու գրավի չափը իջեցվել են, դաշինքները՝ բարձրացվել․ ԿԸՀ նախագահ

Հաջորդ գրառումը

Արդյոք պատրաստվում է ԿԸՀ-ն «Բոլորին դեմ եմ» քաղաքական ուժի անունով քվեաթերթիկ առանձնացնել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից. Արթուր Խաչիկյան

04/05/2026
Նորություններ

Համազգային ամոթի և անպատվության հերթական նողկալի էջը, ցավոք, գրված է. Վարդան Ոսկանյան

04/05/2026
Նորություններ

Խորեն Լևոնյանին «Հանրային հեռուստաընկերություն»-ն աշխատանքից ազատել է, քանի որ նա հրաժարվել է ծաղրել գուսաններին, աշուղներին

04/05/2026
Նորություններ

Եվրոպայի ու թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներով Երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնել. Գևորգ Դանիելյան

04/05/2026
Հաջորդ գրառումը

Արդյոք պատրաստվում է ԿԸՀ-ն «Բոլորին դեմ եմ» քաղաքական ուժի անունով քվեաթերթիկ առանձնացնել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկուն հրավիրելը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրենյանց

04/05/2026

Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ- ռուսական հարաբերությունների կտրվածքով: Բայց Ուկրաինայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
Նորություններ

Խորեն Լևոնյանին «Հանրային հեռուստաընկերություն»-ն աշխատանքից ազատել է, քանի որ նա հրաժարվել է ծաղրել գուսաններին, աշուղներին

04/05/2026

Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը «Տետ ա տետ» հաղորդաշարի եթերում խոսել է «Հանրային հեռուստաընկերություն»-ից իրեն հեռացնելու պատճառների մասին։ «Նոր տարվա ֆիլմում,...

ԿարդալDetails
Նորություններ

Եվրոպական համայնքի երկրները եկան Հայաստան. այս բոլոր երկրները, լռում էին Հայոց ցեղասպանության ժամանակ. Վազգեն Պետրոսյան

04/05/2026

Եվրոպական համայնքի երկրները եկան Հայաստան։ Նայելով երկրների ցանկը, հիշեցի Բեռլինի Կոնգրեսը։ Այս բոլոր երկրները, ժամանակին լռում էին Հայոց ցեղասպանության ժամանակ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական