Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Անն Լյուոյի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին՝ հայտնում է նախարարությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտում հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու հարստացմանը վերաբերող մի շարք հարցեր: