Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի. Մակրոնը կարող է լինել անաչառ. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ

30/11/2022
- Նորություններ

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում դեսպան Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը

Համուզված եմ, որ հետևում եք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այստեղ ի հայտ են գալիս որոշակի դժվարություններ: Խաղաղ գործընթացը ինքնին կարծես հայտնվում է դադարեցման վտանգի տակ: Ականատես ենք հռետորաբանության կոշտացմանը: Ինչպե՞ս կգնահատեք գործընթացի ներկայիս փուլը և որո՞նք են հիմնական ռիսկերը:


Ինձ իրականում լավատեսություն է ներշնչում վերջին մի քանի ամիսների գործընթացը: Լավ նշան է, որ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպեցին միմյանց: Մասնավորապես Սոչիում կայացած հանդիպումը դրական արդյունք տվեց. կողմերը համաձայնեցին ուժի չկիրառման վերաբերյալ: Ապագայում կան նաև առաջընթացի հնարավորություններ՝ դեկտեմբերի 7-ին Եվրամիության շրջանակում հնարավոր հանդիպման հետ կապված: Չեմ ակնկալում, որ բոլոր քննարկումները կանցնեն առանց դժվարությունների: Եվ, իհարկե, հռետորաբանությունը, հավանաբար, երկու կողմից էլ կարող է փոխվել, բայց դա չպետք է խանգարի գործընթացի առաջխաղացմանը: Կարևոր է, որ կողմերը խոսեն և կարևոր է, որ լինի բանակցային գործընթաց:

Պարոն դեսպան, սակայն, դեռևս պարզ չէ, թե արդյոք կկայանան դեկտեմբերի 7-ի բանակցությունները, թե ոչ, քանի որ կողմերի մոտ առկա են որոշակի անհամաձայնություններ այս առիթով: Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված այս հետընթացը խաղաղ գործընթացում:

Առկա են որոշակի տարաձայնություններ, որոնք, իմ ընկալմամբ, վերաբերում են նախագահ Մակրոնի մասնակցությանը բանակցություններին: Հայկական կողմը ցանկանում է, որ Մակրոնը շարունակի մասնակցել երկխոսությանը և ինչու ոչ առաջնորդի այն, մինչդեռ նախագահ Ալիևը կտրուկ հայտարարություններ է արել Մակրոնի մասնակցության դեմ: Սա կարծում եմ մեծ խնդիր չէ, որը կողմերը պետք է հաղթահարեն, քանի որ ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ անկախ ձևաչափից կամ բանակցության մասնակիցներից:

Պարոն դեսպան, Ձեր կարծիքով՝ ո՞րն է կողմերի միջև կարգավորմանը խանգարող ամենագլխավոր խոչընդոտը:

Ամենամեծ մարտահրավերն այն է, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է միանգամից կարգավորել: Պետք է միաժամանակ շատ հարցերի շուրջ գործընթացներ ընթանան։ Կարևոր է, որ նախագահը և վարչապետը խրախուսեն այն: Օրինակ, չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց լինի, որը կարող է նվազեցնել հակամարտության հավանականությունը: Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի: Ես ամբողջապես տեղյակ եմ, որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ հակամարտության բոլոր հարցերը կարգավորված են, և որ այս ամենն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց է, սակայն առկա է գործընթացի անհաժեշտություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Դա կարևոր քննարկում է կարգավիճակի շուրջ: Կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ կոմունիկացիան, ջրային ռեսուրսները, ռազմագերիների վերադարձը։ Սրանք բոլորն այն խնդիրներն են, որոնք բախվում են խոչընդոտների, բայց կարող են լուծվել, որի համար պետք է լինի բազմակողմ մոտեցում, առաջին հերթին, նախագահի և վարչապետի ներգրավմամբ:

Դուք նշեցիք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գործոնը, ում մասնակցությունը բանակցութուններում դարձել է կողմերի միջև տարաձայնության պատճառ: Ադրբեջանի նախագահը ուղղակի դեմ է հանդես եկել նախագահ Մակրոնի մասնակցությանը, ինչպես նաև մատնանշել վերջերս Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևը Հայաստանի ու Ադրբեջանին հակամարտության մասին: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը այս առումով և ինչպե՞ս է այն հնարավոր կարգավորել:

Կարծում եմ, որ նախագահ Մակրոնը իսկապես հասկանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, և նա կարող է լինել անաչառ, արդար միջնորդ այս գործընթացում։ Բայց իմ տեսակետները կարևորը չեն: Կարևոր է այնպիսի գործընթացի առկայություն, որը կվայելի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վստահությունը ինչպիսի ձևաչափ էլ որ լինի և որտեղ էլ որ այն տեղի ունենա։ Կարևոր է, որ կողմերը վստահություն ունենան գործընթացի նկատմամբ և հավատարիմ լինեն առաջ շարժվելուն: Այնպես որ, ես իսկապես չեմ կարծում, որ ձևաչափն այնքան կարևոր է, որքան Ալիևի և Փաշինյանի հանձնառությունը՝ խաղաղության քննարկումներում արդյունավետորեն առաջ շարժվելուն:

Պարոն դեսպան, այս օրերին Բաքվում էր գլխավոր բանակցող, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ով հանդիպել էր Ադրբեջանի նախագահի ու ղեկավարության հետ: Նա պատրաստվում է նաև այցելել Երևան՝ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելու համար: Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի ակտիվությունը և դերն այս գործընթացում:

Դեսպան Ռիքերը բավականին բարձրաստիճան դիվանագետ է, և ես շատ ուրախ եմ, որ նա նշանակվել է հատուկ բանակցողի պաշտոնում: Հուսադրող է նաև, որ և՛ պետքարտուղարը, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զբաղվում են այս խնդրով: Դա պետք է լինի կայուն պարտավորություն: Ամերիկյան կողմի հետ մեկ հանդիպումը բավարար չէ: Այն պետք է դառնա պարտավորություն ԱՄՆ կառավարության, իհարկե, նաև Եվրոպական միության և այլ կառույցների կողմից՝ այս գործընթացը առաջ տանելու համար: Հակառակ դեպքում մենք կվերադառնանք ռազմական հակամարտությանը: Այն, ինչ ես այժմ տեսնում եմ ԱՄՆ վարչակազմի կողմից, շատ դրական է, և այդ ներգրավածությունը պետք է կանոնավոր կերպով շարունակվի ոչ միայն դեսպան Ռիքերի, այլև ԱՄՆ կառավարության այլ բարձրաստիճան անդամների կողմից:

Ինչպե՞ս կգնահատեք Մոսկվայի դերը այս գործընթացում: Այն ապակառուցողական է, թե՞ կարող է որոշակի դրական տարրեր պարունակել: Ուկրաինա ներխուժումից հետո դժվար է պատկերացնել Մոսկվային խաղաղություն արարողի դերում:

Դժվար է պատկերացնել, որ այսօր ԱՄՆ-ը և Եվրամիությունը կարող են արդյունավետ աշխատել Մոսկվայի հետ: Այնուամենայնիվ, չնայած բոլոր տարաձայնություններին, որոնք մենք ունենք Ռուսաստանի հետ, մենք ունենք նաև ընդհանուր շահեր ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության հաստատմանը: Կարծում եմ, որ ռուսական կողմը չի ցանկանում իր հարևանությամբ ունենալն ծավալվող հակամարտություն և կցանկա այստեղ տեսնել գործուն մի գործընթաց: Իհարկե ռուսական կողմը չպետք է վերահսկի գործընթացը, այլ պետք է լինի գործընթացի մասնակից տարածաշրջանի մյուս երկրների հետ մեկտեղ։ Ռուսաստանը ունի յուրահատուկ պատմություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որը մենք պետք է հասկանանք։ Այնպես որ, ես հավատացած եմ, որ Ռուսաստանը կարող է արդյունավետ դեր խաղալ, սակայն որքան հասկանում եմ համանախագահության ձևաչափն այլևս կենսունակ միջոց չէ՝ հակամարտությունը միջնորդելու համար:

Վերջերս ԱՄՆ Սենատում կայացած լսումներին դեսպան Ռիքերը նշել էր, որ Մինսկի խմբի մանդատը շարունակում է մնալ օգտակար՝ հակամարտության կարգավորման համար: Ինչպիսի՞ն եք տեսնում Մինսկի խմբի ապագան:

Ես ամբողջապես հավատացած եմ, որ համանախագահների մանդատը շարունակում է լինել օգտակար: Այն, ինչպես գիտեք, ներառում է ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաև Ռուսաստանը: Դա ձևաչափ է, որը կարող է գործել, բայց դրա համար այն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ Կարծում եմ, որ համանախագահության ձևաչափը կարող է արդյունավետորեն գործել, սակայն դժվարությունը կայանում է նրանում, որ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան այսօր աշխատեն Մոսկվայի հետ: Բացի այդ, նախագահ Ալիևը կտրականապես մերժել է համանախագահության մանդատը: Նա ընդունել է Ռիքերին որպես հատուկ բանագնացի, բայց մերժում է Մինսկի խմբի գործընթացը, իսկ վերջինիս հաջողության համար անհրաժեշտ է, որ այս գործընթացին համաձայն լինեն բոլոր կողմերը:

Իմ վերջին հարցը Թուրքիայի մասին է և վերջինիս դերակատարության Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում: Օրերս Թուրքիայի նախագահի խորհրդականը հայտնել է հայ-թուրքական բանակցային գործընթացը շարունակվում է: Միևնույն ժամանակ Անկարան շարունակում է իր հարաբերությունների բարելավումը Երևանի հետ կապել հայ-ադրբեջանաան գործընթացի հետ: Ձեր կարծիքը հայ-թուրքական երկխոսության ապագայի մասին և որտե՞ղ ենք այսօր գտնվում այս գործընթացում:

Նախ թույլ տվեք ասել, որ Թուրքիան կարող է շատ օգտակար դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև կարգավորմանը հասնելու հարցում: Թուրքիան հսկայական ազդեցություն ունի Բաքվում, և ես կարծում եմ, որ նրանք կարող են դա օգտագործել խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, և ցանկալի է, որ օգտագործեն: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին, ապա դրանք անհնար է կարգավորել մեկ օրում: Դա պետք է արվի վստահության ամրապնդմանն ուղղված փոքր քայլերի միջոցով, և երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն շարժվելու քայլ առ քայլ: Ես չեմ առաջարկում վերակենդանացնել 20 տարի առաջվա արձանագրությունները։ Դա անհնար է: Բայց ես հավատում եմ, որ եթե կողմերը ցանկանան, կարող են ինչ-որ քայլեր ձեռնարկել, օրինակ, երկրների միջև առևտրի, հոգևոր հարստության պաշտպանության առումով։ Շատ կարևոր է, որ հայկական եկեղեցիները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայում, պահպանվեն: Կարծում եմ, որ նման ուղղություններով հնարավոր է հասնել պայմանավորվածությանը: Եվ՛ Հայաստանը, և՛ Թուրքիան պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Թուրք-հայկական հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից: Եթե հնարավոր դառնա հասնել նրանց միջև նույնիսկ սահմանափակ չափով սահմանի բացմանը, ապա դա թույլ կտա առևտուր իրականացնել և ապահովել մարդկանց տեղաշարժը։ Դա կարող է սկիզբ դնել գործընթացի, որն իսկապես ձեռնտու է Հայաստանին: Գիտեմ, որ դժվար է հայկական կողմին գնալ այդ քայլի՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել և հաշվի առնելով որոշակի հռետորաբանությունը, որը առկա է, բայց կարևոր է, որ այդ քայլն արվի և հաշտեցման գործընթաց սկսվի ի շահ բոլորի։

Նախորդ գրառումը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հաջորդ գրառումը

Սյունիքում պոչամբարը պայթել ու գյուղն է լցվել. ծածկադմփոց բոլոր կողմերից. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026
Միջազգային

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026
Նորություններ

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026
Նորություններ

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026
Հաջորդ գրառումը

Սյունիքում պոչամբարը պայթել ու գյուղն է լցվել. ծածկադմփոց բոլոր կողմերից. «Ժողովուրդ»

Լրահոս

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում...

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական