Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

FOREF Europe-ը դատապարտել է Փաշինյանի կառավարության գործողությունները` Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ

04/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպական կրոնի կամ համոզմունքի ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտել է Փաշինյանի կառավարության գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ դրանք բնորոշելով որպես լուրջ սպառնալիք կրոնի և համոզմունքի ազատությանը աշխարհի առաջին քրիստոնյա երկրում։ Կազմակերպությունը զգուշացնում է, որ շարունակվող տարածաշրջանային լարվածության պայմաններում այս հակամարտությունը կարող է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը, մշակութային ժառանգությունը և ներքին կայունությունը։ Նշվում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը կտրուկ ուժեղացրել է ճնշումը Եկեղեցու վրա։

FOREF Europe-ի նախագահ Յան Ֆիգելը հայտարարել է, որ տեղի ունեցողը ապօրինություն է և ուղղված է կրոնական ազատության ու Հայաստանի Սահմանադրության դեմ։ Նրա խոսքով՝ հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կիրառվող գործելակերպը անընդունելի է իրավական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից և վնաս է հասցնում ոչ միայն Եկեղեցուն, այլև պետությանը և ամբողջ ժողովրդին։

FOREF Europe-ը որպես կոնկրետ քայլ՝ նշում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը՝ փետրվարի 1-ից դադարեցնել Հայաստանի Զինված ուժերի Հոգևոր ծառայության գործունեությունը, ինչը փաստացի վերացնում է ռազմական հոգևոր սպասավորության ինստիտուտը, որը գործում էր 1997 թվականից։ Նշվում են նաև երկու արքեպիսկոպոսների և երեք եպիսկոպոսների նկատմամբ երկրից  դուրս գալու   արգելքները, ինչի հետևանքով նրանք չեն կարող մասնակցել Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին, որը նախատեսված է փետրվարի 16–19-ը՝ Ավստրիայում։

Բացի այդ, կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության օգտին հանդես եկած եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների և այլ անձանց բազմաթիվ ձերբակալությունների և կալանավորումների վրա։ Նրանցից շատերը շարունակում են մնալ կալանքի տակ այն մեղադրանքներով, որոնք FOREF Europe-ը համարում է կեղծված, այդ թվում՝ հրահրում, թմրանյութերի հետ կապված մեղադրանքներ և իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձեր։

FOREF Europe-ը ընդգծում է, որ այս իրադարձությունները հանդիսանում են ավելի լայնածավալ հալածանքների արշավի մաս, որը շարունակվում է 2025 թվականի կեսերից։

ARMENIA: Apostolic Church Under Attack
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աբու Դաբիում տեղի է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողությունը

Հաջորդ գրառումը

Այս մրցանակը հավասարապես կարևոր է յուրաքանչյուր հայի և յուրաքանչյուր ադրբեջանցու համար. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից առաջ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները. քաղաքագետ

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից 2 օր առաջ կառավարությունն արցախցիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026
Հաջորդ գրառումը

Այս մրցանակը հավասարապես կարևոր է յուրաքանչյուր հայի և յուրաքանչյուր ադրբեջանցու համար. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական