Ադրբեջանը բարձրացրել է դրսում աղբ թափելու տուգանքի չափը։
Գաղտնիք չէ, որ այս երկիրը կորած է աղբի, նավթային թափոնների մեջ։ Անգամ մայրաքաղաք Բաքվի կենտրոնական հատվածներն են թաղված աղբի տակ։ Ու քանի որ առջևում COP29-ն է, ու Ադրբեջան են ժամանելու հարյուրավոր օտարերկրացիներ, ուստի այս երկրի օրենսդիր մարմինը վերջին պահին որոշել է գործի է անցել։
Որպեսզի COP29-ի հյուրերի առաջ խայտառակ չլինեն, ու գոնե մինչև նոյեմբեր դրսում աղբ թափելու «հանրային գործընթացը» մեղմվի, Ադրբեջանի ղեկավարությունը խստացրել է օրենքներն ու բարձրացրել տուգանքի չափը։ Աղբահանության ոչ պատշաճ, ոչ որակյալ կազմակերպման հարցն Ադրբեջանում այսպես են լուծում՝ «քաղաքացիներին դարձնելով տուգանքի մատերիալ»։ Ադրբեջանական անգամ իշխանական զլմները աղբահանության հարցը միշտ դիտարկել են որպես մտահոգություն ու առաջնային խնդիր։ COP29-ից առաջ այս խնդիրը լուծված չէ ու հավակնում է երկրի, հասարակության, իշխանությունների մասին ճիշտ պատկերացում տալ։
Ադրբեջանի գործող օրենսդրության համաձայն՝ կենցաղային աղբը աղբի տարաներից դուրս գցելու համար նախատեսված էր տուգանք՝ 50 մանաթի չափով, որը համարժեք է 12.500 դրամին։
Օրենքում փոփոխություն կատերելու նախագիծն Ադրբեջանի Միլի մեջլիսը 3-րդ ընթերցմամբ այսօր է ընդունել։ Ըստ նոր օրենքի՝ կենցաղային աղբը աղբարկղերից դուրս նետելու համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 300 մանաթով, որը համարժեք է 75 հազար դրամին, պաշտոնատար անձինք՝ 1000 մանաթով, որը համարժեք է 250 հազար դրամին, իրավաբանական անձինք՝ 4000 մանաթով (համարժեք է 1 միլիոն դրամին)։
Գնացքի վագոններից աղբ նետելու համար սահմանվել է տուգանք՝ 500 մանաթ (համարժեք է 125 հազար դրամին), նավերից աղբ թափելու տուգանքի չափը 10 անգամ ավելացել է՝ 30 մանաթից դառնալով 300 մանաթ, որը համարժեք է 75 հազար դրամին։
Մեկ տարվա ընթացքում իրավախախտման կրկնվելու դեպքում տուքանքի չափը կրկնապատկվում է։