Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

68-ամյա Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է, որովհետև նրա անունն արցախյան ազատամարտի մասնակիցների ցանկում է

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ Լաչինի անցակետում ձերբակալվել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, որը մեղադրվում է 1991 թվականին Խոջալուում ադրբեջանցիների ջարդին մասնակցելու մեջ։

Ադրբեջանը չէր թաքցնում, որ հավաքագրում է արցախյան առաջին պատերազմին մասնակցած արցախցիների տվյալները։ Գոյություն ունի մի ցուցակ, որտեղ նշված են Արցախն ազատագրած ազտամարտիկների անունները։

Այսօր ադրբեջանական ապօրինի անցակետով անցնող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի անունը եղել է Բաքվի կազմած «սև ցուցակում»։

Անցակետում ադրբեջանցի ուժայինները ստուգել են նրա տվյալները, հայտնաբերել  անուն-ազգանունն այդ ցուցակում և անմիջապես ձերբակալել։

Այժմ արդեն հստակ է՝  Ադրբեջանը նպատակ ունի ձերբակալել Արցախում ապրող տղամարդկանց մեծ մասին, ավելին՝ Բաքուն բանակցությունների սեղանին է  դնելու այդ ցուցակը և պահանջելու է, որ Հայաստանը ևս արտահանձնի բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմներին ու Արցախն ազատագրել են ադրբեջանցիներից։

Ադրբեջանը հրապարակել է Հակարիի կամրջի անցակետով անցնելու կադրերը և հատուկ առանձնացրել Վագիֆ Խաչատրյանին, ինչից պարզ է դառնում, որ նրանք սպասել են, որ 68-ամյա արցախցին գա, հասնի Հակարիի կամրջի անցակետ, որպեսզի նրան առևանգեն։