Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ Լաչինի անցակետում ձերբակալվել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, որը մեղադրվում է 1991 թվականին Խոջալուում ադրբեջանցիների ջարդին մասնակցելու մեջ։
Ադրբեջանը չէր թաքցնում, որ հավաքագրում է արցախյան առաջին պատերազմին մասնակցած արցախցիների տվյալները։ Գոյություն ունի մի ցուցակ, որտեղ նշված են Արցախն ազատագրած ազտամարտիկների անունները։
Այսօր ադրբեջանական ապօրինի անցակետով անցնող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի անունը եղել է Բաքվի կազմած «սև ցուցակում»։
Անցակետում ադրբեջանցի ուժայինները ստուգել են նրա տվյալները, հայտնաբերել անուն-ազգանունն այդ ցուցակում և անմիջապես ձերբակալել։
Այժմ արդեն հստակ է՝ Ադրբեջանը նպատակ ունի ձերբակալել Արցախում ապրող տղամարդկանց մեծ մասին, ավելին՝ Բաքուն բանակցությունների սեղանին է դնելու այդ ցուցակը և պահանջելու է, որ Հայաստանը ևս արտահանձնի բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմներին ու Արցախն ազատագրել են ադրբեջանցիներից։
Ադրբեջանը հրապարակել է Հակարիի կամրջի անցակետով անցնելու կադրերը և հատուկ առանձնացրել Վագիֆ Խաչատրյանին, ինչից պարզ է դառնում, որ նրանք սպասել են, որ 68-ամյա արցախցին գա, հասնի Հակարիի կամրջի անցակետ, որպեսզի նրան առևանգեն։