Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն այսօր չունի մոբիլիզացիոն ռեսուրս փողոց հավաքելու համար, չի կարող այդքան մարդ հավաքել իր հայտարարած օպերացիան իրականացնելու համար. Քոչարյան

02/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 1-ին, Ռոբերտ Քոչարյանի՝ TV5-ին տված հարցազրույցի հիմնական դրույթները.

1. Զանգեզուրի միջանցքի կամ ճանապարհի թեման նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ի հայտ է եկել Ադրբեջանի պահանջով՝ որպես Լաչինի միջանցքին ասիմետրիկ տարբերակ։ Լաչինի միջանցքի փակումից հետո այդ թեման այլևս չպետք է գոյություն ունենար։

2. Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը՝ մեկնաբանելով, որ այդ կետն այլ կերպ է հասկանում։ Դրան հետևեց Լաչինի միջանցքի փակումը և Ղարաբաղի կորուստը։

3. Աշխարհաքաղաքական տեսանկյունից նայելով՝ ստացվում է, որ Հայաստանն ինքն իր տարածքը վիճելի է դարձնում, որովհետև այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ձևավորումը։ Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ են քննարկում, Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, իսկ դու այդ թեմայում չկաս։

4. Չի կարող պետությունն իր ֆունկցիան արտապատվիրակել մասնավոր ընկերությանը։ «Զվարթնոց» օդանավակայանի հետ համեմատությունն աբսուրդային է․ այնտեղ բիզնես է, և օդակայանի տարածքն ամբողջությամբ երկրի վերահսկողության տակ է։ Եթե հանկարծ այդ ճանապարհի վրա վթար լինի, զոհեր լինեն, հանցագործություններ, ո՞ր երկրի ճանապարհային ոստիկանությունն է դրանով զբաղվելու, որ դատարանն է գործը քննելու։

5. Այժմ ոչ թե զիջման վտանգ կա, այլ, ըստ էության, արդեն դրա խոստումը տրվել է։ Կասկած չունեմ, խոսքը գնում է միջանցքի մասին։ Համոզված եմ, որ Ալիևի ասածն այն է, ինչի մասին նա Փաշինյանի հետ խոսել է Աբու Դաբիում։

6. Ալիևը Փաշինյանից ստացել է իր բոլոր ցանկությունների կատարումը։ Նիկոլ Փաշինյանը սկզբից մերժում է, հետո մեկ-երկու քայլ հետ է քաշվում, իսկ այնուհետև համաձայնվում Ալիևի բոլոր պահանջների հետ։ Հիմա Ալիևին պետք է իր կողմից ամբողջությամբ վերահսկվող միջանցք։ Նա հույս ունի և համոզված է, որ այս հարցում էլ Փաշինյանը կզիջի։

7. Եթե խոսում են նախաստորագրելու մասին, ուրեմն տարաձայնությունները շատ են, և չկա ստորագրելու պայմանագիր։ Ենթադրաբար մինչև ընտրություններ մի թուղթ են տալու, որը որևէ իրավական հետևանքներ և պարտավորություններ չի կարող ունենալ։ «Նախաստորագրել» բառը գլուխ արդուկող հերթական տերմինոլոգիա է, և իրեն հարգող մարդ չի կարող դա լուրջ ընդունել։

8. Այժմ քննարկվում է այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որը ենթադրում է դեռ մի քանի պայմանների կատարում, որոնց համար, ինչպես ամենաբարձր մակարդակով հայտարարվում է Բաքվում, Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխություններ կատարի, Մինսկի խումբը լուծարվի։

9. Ընտրական պրոցեսների հետ կապված, ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմը նախաստորագրվող մի թղթի կտոր տա Հայաստանին՝ որոշակի զանգվածների վրա ազդելու համար։

10. 2018 թ․ հեղափոխության երեք կարգախոսներն էին՝ սոցիալական արդարություն, կոռուպցիայի դեմ պայքար և ժողովրդավարություն։ Դրանց վրա Փաշինյանը եկել է և դավաճանել այդ գաղափարներին։ Խոստումներում չի եղել խաղաղության օրակարգ։ Պատերազմում պարտությունից վախեցած ժողովրդի համար օրակարգային դարձավ խաղաղության թեման։

11. Անվտանգային հարցում ձախողված իշխանությունն իր համար նոր օրակարգ ստեղծեց՝ խաղաղության օրակարգը։ Նիկոլ Փաշինյանն այն դրոշ դարձրեց և վերընտրվեց 2021 թվականին։

12. Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը խոր անկման թրենդի մեջ է, և ինքը միշտ փորձում է նոր տարբերակներ գտնել՝ ժողովրդի հետ կապը վերահաստատելու համար։ Բայց կորուստները ֆունդամենտալ են և կապված են այն հանգամանքի հետ, որ հեղափոխության հիմնական կարգախոսները ձախողված են։

13. Աղքատության ցուցանիշը Հայաստանում 24 տոկոս է։ Սա սոցիալական արդարության ամենաամփոփիչ ցուցանիշն է, և այս հարցում Նիկոլ Փաշինյանը որևէ առաջխաղացում չի կարող արձանագրել։ Խորացել է բևեռացումը, աղքատն ավելի աղքատ է դարձել։

14. Կոռուպցիայի դեմ պայքարն այս իշխանությունը շուռ է տվել կոռուպցիան գլխավորելու նպատակին և հաջողությամբ, փայլուն ձևով իրականացնում է։ Եթե անցյալում կոռուպցիա է եղել, ապա այսօր թալան է, կոռուպցիոն գլուխգործոց։

15. Ի՞նչ կապ ունի եպիսկոպոսների կուսակրոնության ուխտը երկրի անվտանգության հետ։ Չեք տեսնի այդ կապը։ Բայց Նիկոլ Փաշինյանը գտնում է, որովհետև նոր մեղավորներ են պետք։

16. Ըստ էության, սա հարձակում է Եկեղեցու վրա, ոչ թե Վեհափառի։ Հիշեք 2018 թ․, երբ հարձակվեցին բանակի հրամանատարության վրա։ Վերջինիս նկատմամբ վստահության կորուստը բանակը թուլացրեց այնպես, որ մենք ունեցանք խայտառակ պարտություն։ Բանակը բարելավելու կարգախոսի տակ նա փլուզեց բանակը։ Հիմա նույնն անում է Եկեղեցու հետ։

17. Ինչո՞ւ մենք շատ դեպքերում չենք հասկանում՝ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև մենք հայ ենք, այդ ամենին նայում ենք հայի աչքերով։ Հասկանալու համար փորձեք եկեղեցու վրա հարձակման թեմային նայել կա՛մ Էրդողանի, կա՛մ Իլհամ Ալիևի աչքերով։ Ամեն ինչ կընկնի իր տեղը։

18. Մեր դատաիրավական համակարգում խայտառակ վիճակ է՝ բացառությամբ մի քանի դատավորի, որոնք դեռ պահպանել են ինքնուրույնությունը։ Մեծ հավատ չունեմ, որ դատաիրավական համակարգով հնարավոր կլինի ինչ-որ բանի հասնել։

19. Եկեղեցին կարող է իրենից օտարել այն մարդկանց, ովքեր այդ արշավն իր դեմ սկսել են։ Եկեղեցին պետք հասկանա, որ իր վրա հարձակումը զուտ Նիկոլ Փաշինյանի կապրիզները չեն։ Նա պետք է դիմի ժողովրդին և պաշտպանվի։ Համոզված եմ, կստանա և՛ ժողովրդի աջակցությունը, և՛ քաղաքական ուժերի, նույնիսկ իրար չընդունող ուժերի։

20. Նիկոլ Փաշինյանի նպատակն է ունենալ եկեղեցուն վարկաբեկող երկարատև պրոցես։ Շատ հավանական է, որ իր կողմից անոնսված հանրահավաքը տեղի չունենա։ Եթե մտածում եք, որ նա կարող է կոչով աղանդավորներին հավաքել, ասեմ, որ այդպես չէ, չի լինելու։ Նրանք շատ անտարբեր են և ո՛չ Փաշինյանին են ընդունում, ո՛չ Վեհափառին, ո՛չ Հայ Առաքելական Եկեղեցուն։

21. Նիկոլ Փաշինյանն այսօր չունի մոբիլիզացիոն ռեսուրս փողոց հավաքելու համար։ Չի կարող այդքան մարդ հավաքել իր հայտարարած օպերացիան իրականացնելու համար։ Եկեղեցին երբեք ընդհարումներ հրահրողը չի լինելու։ Ուրեմն այդ խուժանությունը պետք է կատարի ՀՀ իշխանությունը, եթե կատարի։

22. Սամվել Կարապետյանի հետ կատարվածը ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի, գործարարի նկատմամբ։ Սա մեծ հարված է բարեգործության նկատմամբ՝ որպես ինստիտուտի։

23. Այն պարագայում, երբ օտարերկրյա ներդրումները Հայաստանում կտրուկ նվազել են, նման հարձակում ունենալ խոշոր ներդրողի վրա, ուղղակի հիմարություն է։ Ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանի Հանրապետությանը նույնիսկ դժվար է պատկերացնել։

24. Սա ուղղակի հաշվեհարդար է, և միգուցե նպատակն այն է, որ գալիք ընտրություններին ժամանակավոր տնօրեն ունենան Բաշխիչ ցանցերում և հետագայում օգտագործեն այդ համակարգը ընտրական պրոցեսների համար՝ հնարավորինս քամելով այդ ռեսուրսը։

25. Իմ կանխատեսմամբ՝ իշխանությունները քանդելու են աշխատող համակարգը, որովհետև ես տեսել եմ, ինչպիսին է այն եղել պետական կառավարման ժամանակ, երբ կառավարիչներն, ի դեպ, եղել են շատ ավելի փորձառու մարդիկ։

26. Ակնհայտ է, որ միջազգային արբիտրաժում Հայաստանը պարտվելու է, որովհետև սա բեսպրեդելի մակարդակով է, պետական ռեկետ է։ Բայց տվյալ դեպքում պարտվելու է պետությունը, և այդ հանցանքը կատարողներից ոչ մեկն իր գրպանից վնասները չի փոխհատուցելու։

27. Ենթադրում եմ, որ Սամվել Կարապետյանը կստեղծի քաղաքական թիմ, կհամալրեն որոշակի փորձ ունեցող մարդկանցով, միգուցե՝ տեխնոկրատների թիմ ձևավորեն, ինչը նորություն կլինի մեր քաղաքական դաշտում։

28. Մտնելով քաղաքական դաշտ՝ Սամվել Կարապետյանը փակում է վերջին տարիներին այդքան պահանջված նոր ուժի, նոր դեմքի հայտը․ կյանքում հաջողության հասած, մեծ ճանաչելիություն և բարի համբավ ունեցող անձ է։ Այսօր քաղաքական դաշտում կա երկու մեծ միավոր՝ “Հայաստան” դաշինքը և Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ուժը։

29. Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի համար բավականին աղմկոտ մուտք ապահովեց քաղաքական դաշտ։ Երևի կարծում էր, որ գործարար է, մեծահարուստ է, և բանտային պայմաններում կկոտրվի, գործարքի կգնա։ Երևի ուրիշներին իր արշինով է չափում, թե նեղն ընկած ժամանակ ինչ կարգի գործարքների կարող է գնալ։

30. Դատախազությունն այսօր ոչ թե դատաիրավական համակարգի մաս է, այլ քարոզչամեքենա է ՔՊ-ի համար։ Չեմ էլ կասկածում, որ սրբազանների նկատմամբ հարուցված քրեական բոլոր գործերը շինծու են և հեռանկար չունեն։

31. Սփյուռքում ապրող հայերն ինձ էլ են քննադատել, ու երբեք մտքովս չի անցել, որ սփյուռքահայերի մուտքը Հայաստան կարելի է արգելել։ Հայաստանն իմ տունը չէ, Հայաստանը հայ ժողովրդի տունն է։

32. Նիկոլ Փաշինյանը գրեթե շանս չունի վերարտադրվելու։ Ընդդիմադիր դաշտում ևս կա մրցակցություն, և միշտ չէ, որ առողջ մրցակցություն է։ Մեր դիրքավորումը սա է․ ընտրություն՝ հերթական, թե արտահերթ, կամ փողոցային պայքար, անկասկած, մենք միշտ ակտիվ և ծանրակշիռ մասնակցություն ենք ունենալու։

33. Չեմ կարծում, որ արտաքին աշխարհում կա որևէ լուրջ մարդ, որը շարունակում է վստահել Նիկոլ Փաշինյանին։ Չեն վստահում, բայց փորձում են օգտագործել, և բարեհաջող օգտագործում են։

34. Ադրբեջանը բավականին զգույշ էր հեռանում Ռուսաստանից և ավելի սերտանում Թուրքիայի հետ։ Ղարաբաղը ստանալուց հետո այդ զգուշավորության մոտիվմերը շեշտակի նվազել են։ Եվ հիմա Բաքուն ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցության լծակներն իր վրա շեշտակի նվազել են։

35. Հմուտ ղեկավարը փորձում է հարաբերություններ կառուցել այն երկրի հետ, որի՝ Ադրբեջանից և Թուրքիայից եկող սպառնալիքները զսպելու հնարավորությունները կաշխատեն Հայաստանի համար։ Իսկ ՀՀ ղեկավարությունը թշնամանում է Ռուսաստանի հետ և փորձում բարեկամանալ մեզ համար ուղիղ սպառնալիք հանդիսացող երկրների հետ։

36. Պետք չէ թշնամանալ Թուրքիայի հետ։ Այո, պետք է խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, բայց պետք է նաև հնարավորություն ունենալ զսպել իրենց ախորժակը Հայաստանի նկատմամբ։ Եվ այդ ախորժակը զսպողը Ռուսաստանն է։ ԱՄՆ ո՛չ այդ հնարավորությունն ունի մեր տարածաշրջանում, ո՛չ ցանկությունը։

37. Ռուսաստանն այսօր դարձել է աշխարհաքաղաքական թոփ-3 խաղացողներից մեկը, որը նաև ամենահզոր և մարտունակ բանակն ունի։ Եթե մինչև այսօր Հայաստանի ղեկավարությունը դա չի հասկանում, սա ուղղակի աշխարհաքաղաքական տգիտության նշան է։

38. 2022 թվականից հետո ստեղծվել էին այնպիսի պայմաններ, որ Հայաստանի կառավարությունը հնարավորություն ուներ աղքատության մակարդակը 24 տոկոսից իջեցնել մինչև 12 տոկոս։ Եթե ամեն ինչ փայլուն է, ինչպես կառավարությունն է ներկայացնում, ինչո՞ւ ժողովրդի մեկ քառորդն աղքատ է։

39. Փաշինյանի վարած քաղաքականությունն ամենամեծ հարվածը հասցնում է իր ուժին քվեարկած մարդկանց։ Ամենախոցելի զանգվածը ամենամեծ թվով ձայներն է տվել այս իշխանությանը, և նրանց կյանքում ոչինչ չի փոխվել․ մի բան էլ կյանքը վատացել է։

40. Չեմ հավատում, որ թմրամոլության նման ծավալները կարող են լինել առանց ամենաբարձր մակարդակով «տանիքի»։ Պետության առաջին 3-4 դեմքերից մեկը եթե «քավորություն» չանի այս գործին, նման ծավալների թմրամոլություն չի լինի։

41. Ընտրությունները, միևնույն է, անխուսափելի են, դրանք գալու են։ Ընթացքում լինելո՞ւ են իրավիճակներ, որ կարագացնեն իշխանափոխության պրոցեսը։ Հավանականություն կա, այո, չի բացառվում։ Բայց նրանք, ովքեր այսօր ամենաշատն են խոսում ընտրությունների դեմ, բոլորից շատ են դրանց նախապատրաստվում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, դադարեցրել է իր ախմախ, հայհոյախառն եւ քանդարար բանսարկությունների աղմուկը. Լևոն Զուրաբյան

Հաջորդ գրառումը

Էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ երթուղիները Թուրքիա կհասցվեն Զանգեզուրի միջանցքով. թուրք նախարար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Հաջորդ գրառումը

Էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ երթուղիները Թուրքիա կհասցվեն Զանգեզուրի միջանցքով. թուրք նախարար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական