Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի իրական հաղթաթուղթը պասիվների և չկողմնորոշվածների մեծությունն է. Վլադիմիր Մարտիրոսյան

06/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչ քաղաքական դերակատարները քննարկում են IRI հարցումների վստահելիությունը, տեղավորում դրանք սեփական շահերի ծիրում կամ սեփական վարկանիշային ռիսկերում և շեփորահարում Փաշինյանի ցածր թվերը, հարկ է նշել մեկ կարևորագույն հանգամանք` մենք այժմ կանգնած ենք մեկ այլ՝ ավելի էական և վտանգավոր չափանիշի առաջ։ Այս չափանիշը չի չափվում մեկ գործչի ցուցանիշով, ոչ էլ նրա վարկանիշի բարձրությամբ կամ ցածրությամբ, այն ցույց է տալիս հասարակության իսկական քաղաքական ներգրավվածությունը:

Փաշինյանի իրական հաղթաթուղթը պասիվների և չկողմնորոշվածների մեծությունն է: Այո, Փաշինյանի վստահության ցուցանիշը ցածր է, նույնիսկ չեմ նշում որքան, որովհետև այս իրողությունների պարագայում լինի 8-18-28% այլևս դա չէ էականը, դա միայն պասիվության և չկողմնորոշված զանգվածի շնորհիվ ստեղծված վարչական և կազմակերպված գերակայություն է՝ վարչական ռեսուրսի, անշեղ պասիվ զանգվածի հաշվին և չկողմնորոշվածները ապահովում են նրա գերակայությունը ընտրական դաշտում, անկախ իրական վստահության չափից: Այս թիվը ցույց է տալիս, որ նույնիսկ «ցածր վարկանիշը» կարող է ծառայել որպես դաշտը վերահսկելու գործիք և ոչ թե իրական հանրային լեգիտիմություն:

Կրկին, Փաշինյանի իրական հաղթաթուղթը պասիվության վրա հիմնված գերակայությունն է, որն ապացուցվում է նաև թվերով, իսկ նա ընտրողների ապաքաղաքական, պասիվ, չմտածող և վերլուծող, սև ու սպիտակի, բաժանման ռեժիմի մեջ մնալու համար անում է ամեն բան, ինչը բերում է նրան, որ

• Չկա վստահություն որևէ քաղաքական գործչի նկատմամբ՝ 48 %

• Չի կողմնորոշվել, չի ցանկանում մասնակցել կամ ապաքաղաքական է ՝ 40 %:

Ընդդիմության աշխատանքի իրական չափանիշը չկողմնորոշված զանգվածի չափն է: Եթե ուզում ենք գնահատել ընդդիմության իրական աշխատանքը, պետք է դիտարկել ոչ թե որևէ գործչի վարկանիշը, այլ չկողմնորոշվածների և պասիվների ցուցանիշը։

Ահա էստեղ սկսվում է այս հարցումների ամենավտանգավոր մեսիջը: 2025-ին և 2026-ին IRI տվյալների համեմատությունը այս առումով ցույց է տալիս իմ կարծիքով քաղաքական առումով ամենաէականը:

•2025 IRI հարցում. չկողմնորոշված/ապաքաղաքական՝ 42 %

•2026 IRI հարցում. չկողմնորոշված/ապաքաղաքական՝ 48 %

Չկողմնորոշված և ապաքաղաքական հանրային շերտերը 6 % աճել են, այն էլ՝ ընտրական տարում: Մինչդեռ միայն ընտրական տարվա ուժով պետք է կրճատված լիներ: Սա հստակ վկայում է, որ ընդդիմությունը չի կարողացել և արդյունավետ չի իրականացնում պասիվ, չկողմնորոշված և ապաքաղաքական հանրային շերտերի ներգրավումը, իսկ իշխանությունն ամեն բան անում է դա թույլ չտալու համար:

Ընդդիմության իսկական արդյունավետությունը չի հաշվարկվում մեկ գործչի վարկանիշով , այլ հաշվարկվում է չկողմնորոշված զանգվածի թվով և մինչև այն պահը, երբ այս զանգվածը մոբիլիզացված չլինի, ցանկացած այլ ցուցանիշ ընդամենը պերֆորմանս է հանրային աչքի համար: Նույն առումով Փաշինյանի ցածր ցուցանիշի թմբկահարման վրա կենտրոնանալը որևէ տեղ չտանող խաբուսիկ ճանապարհ է: Նա շատ ավելի ամուր համակարգ ունի և կառավարելիություն իր ցուցանիշը գեներացնողների վրա, քան ընդդիմությունը իր ռեսուրսի կառավարելիության վրա: Պարզ ասած, IRI հարցումները ցույց են տալիս ոչ թե հեղափոխական կամ ցանկալի թվեր կամ այս կամ այն գործչի ռեյտինգ, այլ քաղաքական համակարգի իրական վիճակը, որտեղ ընդդիմության ճակատագիրն ուղիղ կախված է չկողմնորոշվածների և պասիվների գծային մոբիլիզացիայից, իսկ իշխանության ճակատագիրը դա թույլ չտալուց:

Ո՞վ է այս աշխատանքում հաջողելու. այ սա է կարևորը և ոչ երբեք այս կամ այն գործչի ռեյտինգը: Մի հաշվեք, թե քանի օր մնաց մինչև հաղթանակ, այլ հաշվեք, թե քանի օր մնաց ապաքաղաքականների, պասիվների, չքվեարկողների հետ աշխատելու համար և այդ բարձր ցուցանիշը փոքրացնելու համար: Այդ աշխատանքի համար մնացել է 93 օր:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանական խելացի խաբկանք. ամերիկյան և իսրայելական հրթիռները հարվածել են բետոնի վրա նկարված թիրախներին

Հաջորդ գրառումը

«Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Վահե Դավթյան

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026
Հաջորդ գրառումը

«Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Վահե Դավթյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական