Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի ինչի՞ն է պետք Ասրյանը

16/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում վերջապես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվեց: Կարելի՞ է ասել, որ բանակը ղեկավար ունեցավ: Թերեւս, ոչ:  Փաշինյանը, որ պնդում էր, թե բանակը  չպետք է խառնվի քաղաքականությանն, ամեն ինչ արեց, որ զինված ուժերն անցնեն քաղաքական տիրույթ, զրկվեն ինքնուրույն գործելու որեւէ հնարավորությունից եւ ենթարկվեն բացառապես իրեն: 

  Այս նշանակումից առաջ քաղաքական մեծամասնությունն ապահովեց անհրաժեշտ իրավական հողը:  Օրենսդրական մի քանի փոփոխություն, ու ԳՇ պետը դարձավ պաշտպանության նախարարի տեղակալ, զրկվեց նախկին  լիազորություններից, այդ թվում ՝ գնումներ կատարելու հնարավորությունից: Եւ ամենաուշագրավ կետը՝ ԳՇ պետը ՊՆ առաջին տեղակալն է, բայց նրան փոխարինելու  իրավունք  չունի: Սա բավական է ՝ հասկանալու համար, որ Փաշինյանին պետք է իր հրամաններին անվերապահորեն ենթարկվող եւ դրանք չքննարկող անձ:  Ինչի համար նախ ձեւավորվեց համապատասխան պատյանը:

     Էդվարդ Ասրյանը զբաղեցրեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ՝ 5 ամիս թափուր մնացած աթոռը: Նրա անձի շուրջ քննարկումները չեն դադարում: Գեներալ Ասրյանն այն 40 զինվորականներից էր, որ 2021-ի փետրվարին պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետեւ.  «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: …Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»: 

     Այստեղ ո՞վ ազնիվ չէ: Որքան էլ Փաշինյանը պարբերաբար հակասի ինքն իրեն, նա երբեք չի թաքցրել իր ծրագրերն ու վերաբերմունքը հայրենիքի,  արցախցիների, ընդդիմադիրների, թշնամու հանդեպ: Ասրյանից դիրքորոշում ու պարզաբանում չի հնչել, թե այդպիսի «հուժկու» պահանջից հետո, ինչպես է պատվի արժանացնում այն մարդուն, որին համարել է երկիրը կործանման  տանող: 

     Իսկ ո՞րն է լինելու ԳՇ նոր պետի դերն այս պատմության մեջ, եւ ե՞րբ կավարտվի նրա պաշտոնավարումը՝ չնայած այն հանգամանքին, որ նշանակումը 5 տարի ժամկետով է:

     Բանալին Փաշինյանի հայտնի արտահայտությունն է ՝ «Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»:

       2020-ի նոյեմբերի կապիտուլյացիոն համաձայանգիրը ստորագրելուց անմիջապես հետո բունկերից Փաշինյանը պատերազմի, հազարավոր զոհերի ու կորսված հայրենիքի համար մեղավորներ նշանակեց նախկիններին: Հետո նրանց շրջանակն ընդլայնեց՝ այստեղ ընդգրկելով նաեւ զինվորականների: Այժմ էլ գրեթե ամեն օր պետական  դավաճանության նոր դեպքեր են հրամցվում հանրությանը, որոնց իսկությանը, սակայն, ոչ բոլորն են հավատում: 

    Ստացվում է ՝ կատարվածում մեղավոր են բոլորը, բացի իրենից: Ու նախկին ձախողումների պատասխանատվության բեռն իր ուսերից գցելուց հետո Փաշինյանն ապագայի մասին է մտածում: 

   Հայ-թուրքական ու հայ արդրբեջանական շփումներն են ակտիվացել՝  հանդիպումներ, շնորհավորանքներ: Կողմերը խոսում են խաղաղության պայմանագրից, սահմանազատումից, սահմանների բացումից:  Փաշինյանի բազմաթիվ ելույթները հուշում են, որ այս գործընթացները տեղի են ունենալու Հայաստանի եւ Արցախի տարածքային ամբողջականության հաշվին: Եւ պարզ է, որ զորքերը ետ քաշելու բազմաթիվ հրամաններ են հնչելու. վարչապետը մեկ անգամ չէ, որ ասել է ՝ Հայաստանի տիրապետության տակ ադրբեջանական հողեր կան:  Եւ ինչպես առանց սահմանազատման գործընթացի ու իրավական հիմքի՝ բանավոր փոխըմբռնմամբ՝  թշնամուն հանձնվեցին Սյունիքի կարեւոր ռազմավարական բարձունքները, Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն  ճանապարհները,  բանավոր կամ գրավոր էլ կհանձնվեն այն գյուղերը, որոնց իշխանությունն անվանում է անկլավ:

      Եթե աղմուկ չբարձրանա, եւ հասարակությունն այս զիջումն էլ ընդունի որպես սովորական երեույթ, մեղավորների ցանկում փոփոխություն չի լինի: Իսկ եթե մարդիկ ոտքի կանգնեն ու պահանջեն հողատու իշխանության հրաժարականը, կա մարդ, որին Փաշինյանը կկարգի թիվ մեկ մեղավոր, նրան բազմաթիվ ուղիղ եթերներ կնվիրի, կասի, որ իրեն սխալ են զեկուցել… պատասխանատու է, մեղավոր չէ…

      Ցավոտ գործընթացները սարերի ետեւում չեն, իսկ հավանական մեղավորն էլ ամբողջովին տեղավորվում է իշխանության ձեւած-կարած պատյանի մեջ:

     Թե չէ՝ ինչի՞ համար էր այս նշանակումը. Փաշինյանն առանց Ասրյանի էլ վատ չէր ապրում: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր համատեղ ջանքերը արդյունք կտան․Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյանի և Բայրամովի հանդիպման մասին

Հաջորդ գրառումը

Հանկարծ մեկը չփորձի ասել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել. կտրվի պաշտոնական մեկնաբանություն

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Հանկարծ մեկը չփորձի ասել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Պատճառները մեզ համար անհասկանալի են. կայցելեմ Վրաստան եմ՝ հայկական կոնյակի արտահանման խնդիրը տեղում լուծելու. Պապոյան

15/05/2025

Կոնյակի սպիրտ արտահանող որոշ ավտոմեքենաներ բաց են թողնվել, բայց ցավոք սրտի, խնդիր լուծված չէ, որովհետև խնդիր լուծում՝ նշանակում է ինստիտուցիոնալ...

ԿարդալDetails

6,4 մլն դրամից սկսած՝ տրակտորներ կան. լիզինգի համար պետք է վճարել դրա 20 տոկոսը կանխավճարը. տոկոսները մենք կփակենք. նախարար

15/05/2025

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել. կտրվի պաշտոնական մեկնաբանություն

15/05/2025

Վահե Ղալումյան, դուք մոռացե՞լ եք. «ոչ մի կտոր հող չենք հանձնի». Միհրան Մախսուդյան

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական