Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանական 6 «պոետիկ» բանաձևերն ու իրականությունը

28/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներ են սկսվել, որոնք կտևեն մինչև նոյեմբերի 5-ը։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. հանձնաժողովների համատեղ նիստին հանդես է եկել բացման խոսքով։

Փաշինյանը ներկայացրեց պետբյուջեի ընկալումների մասին իր տեսակետերը։ Նա հիշեցրեց, որ 2018 թվականից ի վեր իր բանաձևերն ունի՝ «Հայաստանն իմ օջախն է, հայ ժողովուրդն իր ընտանիքն է», հաջորդը՝ «Հարստացիր և հարստացրու»։ Երրորդը՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»։

Մի կողմ թողնենք այն, որ ինչպես բազմաթիվ կարգախոսեր, այս երեքն էլ ուղղակի խոսքեր են եղել, Փաշինյանի «օջախ» Հայաստանը 200 քկմ-ով պակասել է, որովհետև ադրբեջանական զորքն է նստած ՀՀ սուվերեն տարածքում, իսկ նրա «ընտանիք» հայ ժողովուրդն իր վրա կրեց պատերազմի արհավիրքը, մինչև հիմա անհետ կորածներ ու գերիներ ունի, իր երկրում իրեն անվտանգ չի զգում ու շարունակ արտագաղթում է։

Փաշինյանն այսօր հիշեցրեց իր 4-րդ բանաձը՝ «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես Հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»։

Այս կասկածելի բանաձևը քաղաքական ենթատեքստ է պարունակում։ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ իր համար Հայրենիքը պետություն է. պատմական Հայրենքիքից հրաժարվելով՝ նա ընտրել է «իրական» Հայրենիքը՝ բզկտված սահմաններով, տարածքներ զիջելու պատրաստակամությամբ։

Այսօր նա այս չարչրկված, կենացային, պաթետիկ «բանաձևերը» նորից է հիշել, որովհետև անորոշության զգացողությամբ ապրող ժողովրդին մանիպուլյացիայով կերակրելու հերթական պահը եկել է։

«Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց». փաշինյանական 5-րդ բանաձևն է։ Բանաստեղծական հանգավորմամբ այս կարգախոսը ականջահաճո է հանրության այն հատվածի համար, որը քաղաքականությամբ առանձնապես չի հետաքրքրվում,  մնացել է 2018 թվականի «հեղափոխության» տակ, որի համար ամեն ինչում նախկիններն են մեղավոր, պատերազմի, զոհերի, սխալ դիվանագիտության, Արցախի հանձնման մեղավորը Փաշինյանը չէ, ուղղակի նրա «գրպանն են գցել»։

Բյուջետային քննարկումները Հայաստանի ղեկավարը նախընտրում է դիտարկել այս կարգախոսերի հիմքի վրա։

«ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս մեծ, ընտանեկան բյուջեն է»,-ասաց Փաշինյանը։

Այս վերջին բանաձևի վերաբերյալ նրա ու թիմակիցների շռայլ ծախսերը վկայում են, որ այո՛, նրանց համար ՀՀ բյուջեն իրենց ընտանեկան, մեծ բյուջեն է։ Մի օրինակ բերենք՝ նրա մեկ հեծանվային արշավն, ըստ մամուլում հրապարակված տեղեկության, արժե 12,5 միլիոն դրամ, որովհետև կադրից դուրս վարչապետին ուղեկցում են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ՝ անվտանգության աշխատակիցներով, շտապօգնության մեքենա։ Հավելյալ 25 միլիոն դրամ է դուրս գրվել պետբյուջեից նրա ու նախագահ Խաչատուրյանի արտասահմանյան այցերը պատշաճ կազմակերպելու համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին. Խամենեի

Հաջորդ գրառումը

Ես, օրինակ, համերգ տվեցի և  20 ռուբլի ստացա. ուրախություն չէ՞

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

Ես, օրինակ, համերգ տվեցի և  20 ռուբլի ստացա. ուրախություն չէ՞

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական