«Ո՛չ 64-ին» կոչով բողոքի ակցիաները Ֆրանսիայում շարունակվում են։ Ցույցերին միացել են ուսանողները, տարբեր ոլորտների աշխատողներ, որոնք գործադուլ են անում ու պահանջում, որ Ֆրանսիայի կառավարությունը չեղարկի կենսաթոշակային տարիքի բարձրացման օրենքի նախագիծը։
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունենում ձերբակալություններ, բախումներ ոստիկանների հետ։ Ցուցարարները Բորդո քաղաքի քաղաքապետարանի շենքն են հրկիզել։
Ցույցերը դառնում են անվերահսկելի։