Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տունս ավերվեց. տղաս զոհվեց, թոռս անհետ կորած է. անհետ կորածի տատիկ

22/11/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկու տարուց ավելի է՝ տառապում ենք, թոռս ոչ թե անհետ կորած է, այլ՝ գերի. վստահեցնում է ժամկետային զինծառայող Սարգիս Ղուկասյանի տատիկը:

«Երբ ինքը շրջափակման մեջ է եղել Հադրութում, հատուկջոկատայինները շրջափակել են, այնտեղ բոլոր զոհերին հետ են տվել, բայց մինչև հիմա իմ թոռնիկից ոչ մի ԴՆԹ-ի համընկնում չկա։ Իր ընկերոջն օգնելու ժամանակ իրենց հայտնաբերել են թուրքերը, ընկերոջը սպանել են, ինքն ուզեցել է փախչի՝ կամ վիրավորվել է, կա՛մ գերի է»,-ասաց Սարգիս Ղուկասյանի տատիկը։ 

Ղուկասյանները 2020 թ.-ի հոկտեմբերի 10-ից տեղեկություն չունեն զինծառայողից, երբ պատերազմը սկսվել է, տղային Ջաբրայիլից տեղափոխել են Հադրութ։ Սարգիս Ղուկասյանի հայրը տղայի հետևից գնացել է Ջաբրայիլ, բայց որդուն չի տեսել։ Հայրը զոհվել է։ 

«Տունս ավիրվեց, մի տնից երկու չափահաս տղամարդ չկա։ Մեկին հուղարկավորել ենք, մյուսի ճակատագրից էլ տեղյակ չենք։ Իբր ապրում ենք․․․մեր իշխանությունից ի՞նչ սպասեմ, ոչ մի բան էլ չեն արել։ Ինձ ասել են, որ տղայիս գլուխն էլ են կտրել, եւ մեր ղեկավարությունը սա իմացած ծնողիս վախեցնում է, թե քրեական պատասխանատվության կենթարկեն։ Ինձ համացանցում ինչ ասես ասում են, բայց ես սուտ չեմ խոսում։ Մենք ամեն օր տառապում ենք։ Հարսիս ամուսինը զոհված է, տղան՝ անհետ կորած»,- ասաց կինը։

Սարգիս Ղուկասյանի տատիկի խոսքով՝ իշխանությունների հետ բազմիցս հանդիպումներ է ունեցել, սակայն ոչ մի ակնկալիք չունի, քանի որ գործող իշխանությունը մինչև հիմա ոչ մի ռեալ քայլ չի արել այս ուղղությամբ։ 

«Թոռս առաջին օրվանից պատերազմի մեջ էր, իրենք խաբել-ասել էին՝ բունկերներում ապահով տեղում է… խաբեությունն ամեն տեղ է, մեզ մոլորության մեջ գցեցին»,-նշեց տատիկը։ 

Նշենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Կառավարություն՝ բարձրաձայնելու, որ իրենց որդիների ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ, որ գերիները դեռ չեն վերադարձվել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերը չեն կատարվում: Նաև պաստառներ տեղադրվեցին Հանրապետության հրապարակում՝ նախատոնական ձևավորումների ֆոնին։

Ավելին՝ տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոյեմբերի 23-ին փողոցներ են փակ լինելու

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Իրավունք

Արդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական